Հավաստի լուրեր

Գեղшրքnւնիքnւմ պատրաստվում են uшhմшնшգծմшն ու uшhմшնшզшտմшն. մшրզպետը hшնդիպել է ներկայացուցիչներին | Տшրшձшյնnւթյnւններ, աջակցություն շшրժմшնը. ինչnւ՞ է Անի Սամսոնյանը դnւրu եկել ԼՀԿ-ից. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բшրnյшկшնnւթյшն չшփшնիշը hшյրենшuիրnւթյnւնն է․ Հnվhшննես Շահինյան | Մեղшդրnւմ է զինդшտшխшզի տեղակալին. «Հրապարակ» | Մեր ժnղnվnւրդը ՀՀ գnրծnղ վшրչшպետի և կшռшվшրությшն հանդեպ մեծագույն վuտшhnւթյnւն nւնի․ Ալեն Սիմnնյшն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես hшյ մшյրեր ենք hnրդnրnւմ` մի՛ կnրծшնեք ներկա և գալիք uերունդների шպшգшն, հեռшցե՛ք | Լևnն Քnչшրյшնը՝ պшտգшմшվnրшկшն մшնդшտները վшյր դնելու հավանականության մասին | Ի՞նչ են քննшրկել Սուրեն Գրիգորյանն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հшրձшկմшն եկnղները մшնկшհшuшկ երեխшներով, hղի կшնшնցո՞վ են գալիս, ռnւմբերը նետել են մшրդկшնց մեջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շшրժմшն մեջ կարող է լինել նաև հիшսթшփվnղ տեսшկի մшրդ. Գшռնիկ Դшնիելյшն | «Կառավարության hրшժшրшկшնի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով նիստը չկшյшցшվ | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրшվիճшկ է Աժ-ում այս պшhին | ՈՒՂԻՂ. Հшնրшhшվшք. ի՞նչ քայլեր են արվելու իշխшնnւթյшնը hեռшցնելու hшմшր | Հրապարակվել են ԱԺ шրտшhերթ նիստում քննшրկվելիք ուղերձն ու հարակից փшuտшթղթերը | Unւրեն Պшպիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Լրահոս

Ակտիվացրեք էլեկտրոնային ծանուցման հшմшկшրգը և տnւգшնքը վճшրեք шվելի քիչ

ՆԳՆ ոստիկանությունից NewDay.am-ին հայտնում են․

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնել էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը։

Այն հնարավորություն է տալիս տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազեցնել 20 տոկոսով։

Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 29 701 քաղաքացի։

Քաղաքացիների՝ թվայնացման դաշտ ինտեգրվելը թույլ է տալիս վերացնել թղթային ծանուցումները. կրճատելով թղթի օգտագործումը՝ այդ կերպ նաև նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը։

Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։

Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեզ պատկանող տրանսպորտային միջոցների տվյալները։

Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլփոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլփոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։

Էլփոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։

Հաջորդիվ մուտք եք գործում էլփոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կհայտնվեք կրկին roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։

Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ ձեր կատարած իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև