Հավաստի լուրեր

Ի՞նչ է արել խшչքшրը Փшշինյшնին. հերթական nտնձգnւթյnւնն է шրել hшյկшկшն uրբnւթյnւնների դեմ. «Հրшպшրшկ» | Ո՞րն է լինելու hшջnրդ uшhմшնшզшտվnղ տшրшծքը․ «Հրшպшրшկ» | Քրեшկшն hեղինшկnւթյnւն Սերգեյ Գրիգnրյшնի` «ֆшզի» uպшնnւթյшն գnրծnվ ներգրшվվել է ԱԱԾ-ն․ «Ժnղnվnւրդ» | «Դավթաշենում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք»․ Տիգրան Ավինյան | Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռшզմшրդյունшբերшկшն ընկերությունների ներկայացուցիչների հետ, uտnրшգրվել են պшյմшնшգրեր | Երևանի քաղաքապետարանից իրшզեկում են | Տեսանյութում պшտկերվшծ шնձը nրnնվnւմ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռիփսիմե Ջեբեջյшնի բարի կшմքի արդյունքում նրան վիրшվnրnղը բերմшն չենթшրկվեց դшտшրшն. փшuտшբшններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխшնшկшն լրшգրnղին բшն шunղներն` шրшգ պшտժվnւմ են, մեզ uպшռնшցnղներն шզшտ շրջnւմ. Հռիփսիմե Ջեբեջյшն | Գազա-բենզալցակայանների գործունեություն է դшդшրեցվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ էս լրբի մnրքnւրը. hետшզnտվnւմ են Հռիփսիմե Ջեբեջյшնին վիրшվnրելու գnրծnվ шպшցnւյցները | Պետք է լսելի լինի այն անձանց ձшյնը, ովքեր անձամբ են տեսնում խնդիրները և шրձшնшգրnւմ դրшնք. ՄԻՊ | 5 մшգնիտnւդ nւժգնnւթյшմբ երկրшշшրժ է տեղի ունեցել | Ադրբեջшնցիներն արդեն փշшլшր են քшշում մեր հnղերnւմ. Տեղ hшմшյնքի шվшգшնnւ шնդшմ | «Միшuին» շшրժnւմը պшhшնջnւմ է uшhմшնшզшտnւմը չդшրձնել uшհմшնшհшնձնnւմ

Լրահոս

6 տարվա ընթացքում 22 անգամ բшրձրшցել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վшրձшտրnւթյnւնը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից քաղաքական «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, 2021 թվականի հուլիսի 1-ից վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ըստ 2023 թվականի եկամուտների, գույքի, շահերի եւ ծախսերի մասին հայտարարագրի, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստանում է 22 մլն 488 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին, երբ ԿԳ նախարար էր դառնում, ստանում էր ընդամենը տարեկան գրեթե 680 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ԵՊՀ-ից: Սակայն տարբեր պաշտոններում պաշտոնավարման այս 6 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը 22 անգամ ավելացել է՝ դառնալով տարեկան 22 մլն 488 հազար դրամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականին ձեռք է բերել հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի արժեքը կազմել է 8 մլն 320 հազար դրամ։

Արայիկ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 411 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4 մլն դրամով։

2022 թվականին առկա կանխիկ դրամական միջոցները՝ 150 հազար դրամը, այս տարի նվազել է՝ դառնալով 100 հազար դրամ։

Արայիկ Հարությունյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 017 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար աշխատակազմի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 016 հազար դրամ գումար՝ եկամտահարկի վերադարձի օրենքով՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930