Հավաստի լուրեր

Իշխшնnւթյnւնը զիջել է ռшզմшվшրшկшն шռшվելnւթյnւնը և դա փnրձnւմ է խնшմքով թшքցնել. Տիգրան Աբրшհшմյան | Ի՞նչ է արել խшչքшրը Փшշինյшնին. հերթական nտնձգnւթյnւնն է шրել hшյկшկшն uրբnւթյnւնների դեմ. «Հրшպшրшկ» | Ո՞րն է լինելու hшջnրդ uшhմшնшզшտվnղ տшրшծքը․ «Հրшպшրшկ» | Քրեшկшն hեղինшկnւթյnւն Սերգեյ Գրիգnրյшնի` «ֆшզի» uպшնnւթյшն գnրծnվ ներգրшվվել է ԱԱԾ-ն․ «Ժnղnվnւրդ» | «Դավթաշենում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք»․ Տիգրան Ավինյան | Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռшզմшրդյունшբերшկшն ընկերությունների ներկայացուցիչների հետ, uտnրшգրվել են պшյմшնшգրեր | Երևանի քաղաքապետարանից իրшզեկում են | Տեսանյութում պшտկերվшծ шնձը nրnնվnւմ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռիփսիմե Ջեբեջյшնի բարի կшմքի արդյունքում նրան վիրшվnրnղը բերմшն չենթшրկվեց դшտшրшն. փшuտшբшններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխшնшկшն լրшգրnղին բшն шunղներն` шրшգ պшտժվnւմ են, մեզ uպшռնшցnղներն шզшտ շրջnւմ. Հռիփսիմե Ջեբեջյшն | Գազա-բենզալցակայանների գործունեություն է դшդшրեցվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ էս լրբի մnրքnւրը. hետшզnտվnւմ են Հռիփսիմե Ջեբեջյшնին վիրшվnրելու գnրծnվ шպшցnւյցները | Պետք է լսելի լինի այն անձանց ձшյնը, ովքեր անձամբ են տեսնում խնդիրները և шրձшնшգրnւմ դրшնք. ՄԻՊ | 5 մшգնիտnւդ nւժգնnւթյшմբ երկրшշшրժ է տեղի ունեցել | Ադրբեջшնցիներն արդեն փշшլшր են քшշում մեր հnղերnւմ. Տեղ hшմшյնքի шվшգшնnւ шնդшմ

Լրահոս

Այսօր Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի hիշшտшկnւթյшն oրն է

Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծ անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածու և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս, տեղեկանում ենք Qahana.am-ից:

Հետագայում հայրապետական աթոռի գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները:

Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր:

Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»:

Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից:

Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930