ԱՊԱ-ն հաղորդում է, որ հունիսի 8-ին Կահիրեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։
Ըստ Ալիևի՝ բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, որոնք «30 տարի օկուպացված էին», և իրենք դա գնահատում են որպես դրական փաստ։