Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

Կшռшվшրությшն նիստ տեղի չի ունեցել, որովհետև երկրում կшռшվшրnւթյnւն չկա․ 20:00-ին hшնրшhшվшք է նախատեսված․ Uրբшզшն

Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ասաց, որ երեկ ուշ գիշեր տեղեկացել են, որ Կառավարության նիստի ժամը փոխվել է, քիչ առաջ նաև իմացել են, որ 45 հարցից 44-ը չզեկուցվող նիստը պարզ է, թե ինչի տեղի չի ունեցել, որովհետև երկրում ո՛չ Կառավարություն կա, ո՛չ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն։

Ըստ նրա՝ Հայաստանում Կառավարություն չկա, սա թղթի վրա կեղծ՝ իրենց ֆեյքերի պես, այսպես կոչված, իշխանություն է։ Իշխանություն էլ չի, ոչ մի բան է, ուղղակի նստած տզրուկի պես այս ժողովրդի արյունը խմելով, հացը ուտելով ուղղակիորեն մատնել են երկիրը բառի բուն իմաստով աղետի։

Սրբազանը, խոսելով պլանների մասին, հայտնեց, որ այս պահին նախատեսում են ժամը 8-ին հանրահավաք անել Բաղրամյան-Պռոշյան հատվածում։

Նա նշեց, որ ընթացքում նաև քննարկումներ կունենան իրենց հետագա գործողությունների մասին, որովհետև ամբողջությամբ գլխիվայր շուռ է եկել երեկվա իրենց ողջ ծրագրումը առաջիկայի հետ կապված նաև։ Այս մարդիկ ուղղակի ցույց տվեցին, որ նրանք բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են։

Ինչ վերաբերում է երեկ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին, Սրբազանն ասաց, որ կիրառված հատուկ միջոցներն էլ ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային։

Սրբազանը վստահեցրեց, որ բոլոր վնասվածները բեկորային են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև