Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

Ղшրшբшղը hшնձնեցին, հիմա եկել են իշխшնшփnխnւթյnւն անեն, որ Հայաստանն էլ hшնձնեն ՀԱՊԿ-ին․ Փшշինյան

Նիկոլ Փաշինյանը ասել է ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ ԼՂ երկու ներկայացուցչի հետ խոսել է, պարզ բացատրել է՝ ինչ է տեղի ունենում և նրանք ոչ մի վերապահում չեն արտահայտել իր պատկերացումների վերաբերյալ։

Նա հիշեցրեց, որ երեկ էլ է ասել․ «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է, որ ես դա չեմ արել։ 2018-ին, իմ լեզուն չէր պտտվի դա ասել, կղերաֆեոդալական խաբեության պատճառով, չնայած էլի ասել եմ՝ պետական գործիչը պետք է տեսներ դա աներ ու ասեր, բացի այդ, եթե լեզուն պտտվեր էլ ոչ մեկ չէր թողնի, որ ես շարունակեի»։

Փաշինյանն ասաց, որ այդ մասին ԼՂ երկու ներկայացուցչի հետ խոսել է։

Փաշինյանը նշեց, որ պարզ բացատրել է՝ ինչ է տեղի ունենում և նրանք ոչ մի վերապահում չեն արտահայտել իր պատկերացումների վերաբերյալ։ Այսօր ընդդիմության հանրահավաքին մասնակիցներից մեկն էր այդ երկուսից մեկը։ Շատ տպավորվել է հետևյալը՝ երբ իրենք խոսեցին, հաջողություն անելու պահին երկու բառ օգտագործեց՝ մեկը անգլերեն, մեկը ռուսերեն իր ասածին ի պատասխան՝ «ok», «держись»։

Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցի հետ կապված ասում էին, թե բանակցություններում պետք է պահանջես առավելագույնը, որ ստանաս ընդունելի ինչ-որ բան, սա սխալ պատկերացում է։  «Երբ բանակցությունները սկսում ես ամենաբարձր նշաձողով, հետագա միակ բանը, որ կարող ես անել, նշաձողն իջեցնելն է, որովհետև բարձրացնելու տեղ այլևս չուզես»,- նշեց նա։

Նրա խոսոքվ՝ սա է իրենց հետ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ողջ ընթացքում։ Իրենք միշտ հանդես են եկել ամենաբարձր նշաձողով և չեն հասկացել, որ դրանով արձանագրել ենք իրենց պարտությունը։

Փաշինյանը հավելեց, որ Ղարաբաղի իշխանությունը ոչ միայն ինքն է հանձնվել Ադրբեջանին, այլև Հայաստանի ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի մլրդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած զինամթերքով հանձնել է Ադրբեջանին։ «Հիմա  եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված լեգիտիմության առաջ դուք անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»,- հայտարարեց Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև