Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Ուզում եմ հասկանալ՝ ո՞ր պահին 3 միլիոն վшրչшպետից մի քանի հազարը դարձան ուղղակի թիրшխ nuտիկшնшկшն բռնnւթյnւնների համար. Իվետա Տոնոյան (լուսանկարներ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրառում է արել իր ֆեսբուքյան էջում՝ անդրադառնալով նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։

«Երեկվանից փորձում եմ բառեր գտնել արտահայտելու համար մարդկային այն ցասումն ու կատաղությունը, որը զգում էի այն պահին, երբ անմարդկային դաժանությամբ ոստիկանները հարձակվում ու ծեծում էին Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, առանց նախազգուշացման կիրառում էին հատուկ միջոցներ, նռնակներ, արցունքաբեր գազ, առանց մի վայրկյան անգամ վարանելու, առանց ձեռքը դողալու:

Լա՛վ, ուզում եմ հասկանալ, ո՞ր պահին 3 միլիոն վարչապետներից մի քանի հազարը դարձան ուղղակի թիրախ ոստիկանական բռնությունների համար, ո՞ր պահին զոհվածի ծնողներին առանձակի դաժանությամբ ծեծի ենթարկելն ու բերման ենթարկելը դարձավ օրինաչափություն, ո՞ր պահին առանց հղի կանանց ներկայություն հաշվի առնելու բողոքի ակցիային ներկա կանանց ու աղջիկներին քաշքշելն ու մարմնական վնասվածքներ հասցնելը, բերման ենթարկելը սկսեց նորմալ համարվել: Ի՞նչ ժամանակներում ենք մենք հիմա ապրում, ո՞վ համատարած այս այլանդակությունն ու ամենաթողությունը դարձրեց օրինաչափ:

Որպես հայ կին ես հրաժարվում եմ ընդունել այս իրականությունը, սա չի կարող լինել մեզ պարտադրված օրինաչափությունը: Հազար ամո՛թ զոհվածների ծնողների, հոգևորականների, կանանց ու աղջիկների, խաղաղ ցուցարարների վրա բռնություն կիրառած բոլոր ոստիկաններին ու նրանց այդ հրամանը տվողներին:

Երեկ տուժած բոլոր քաղաքացիներին, լրագրողներին ու օպերատորներին, հոգևորականներին, շարքային քաղաքացիներին ու ոստիկաններին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և հույս հայտնում, որ դաժանության դեմ սիրով ու համերաշխությամբ պայքարելու անխախտ ցանկությունը շարունակելու է առաջնահերթ մնալ բոլորիս համար:

Սա վիճակ չէ, սա նորմալ չէ…»,-գրել է Տոնոյանը։

May be an image of 4 people, crowd and text that says "POLICE PHOTOLURE"

May be an image of 2 people, fire, crowd and text that says "PHOTOLURE VAHRAM VAHRAMBAGHDASARYAN"

Facebook
Twitter

Կարդացեք նաև