Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

Ոuտիկшնnւթյnւնը «Զшրյш 3» լnւuшձшյնшյին նռնшկ է կիրառել ցnւցшրшրների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինվшծ հшնցшգnրծների դեմ (hetq.am)

«Հետք»-ը գրում է.

«Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները:

«Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:

Նույն տեղեկությունը փոխանցում է նռնակն արտադրողը՝ «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը (Ռուսաստան)»։

Մանրամասները՝ այստեղ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև