Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի օրհներգը հնչելու է, մեր եկիրն էլ ազատ ու անկախ է լինելու. Սասուն Միքայելյան | Սևանում 3 տարեկան երեխան ընկել է պատուհանից, մայրն իրեն նետել է, որ փրկի երեխային | Կապանի 27-ամյա բնակչուհին ձերբակալվել է քաջարանցի երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» | Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ» | Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք․ Ավինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը | Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ. Ոսկան Սարգսյան | Էս մի հանրայինում Պետրոս Չի լինելու․ Անկախ լրագրողը դրամահավաք է իրականացնում | Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ կառավարություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո՞ղ ա պետք ա դուրս գանք. Ավինյանը՝ նիստի ընթացքոմ հնչած երկարատև զանգից հետո | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևները շատացել են, խնդիրները` սրվել, համակարգը «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում, ներդրում է պետք | Վահե Ղազարյանը հանդիպում- քննարկում է ունեցել լրագրողների հետ | Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծեր բացել, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Այս իշխшնnւթյnւնը տեղ չունի Հայաստանի ղեկին և օր առաջ պետք է hեռшնш կшմ հեռшցվի. «Որդիների կшնչ»

«Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գործող իշխանության միակ հենարանը հանդիսացող ոստիկանական ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ դրսևորած վայրագությունները, խոշտանգումները, դաժանությունները, լուսաձայնային, բեկորային հատուկ միջոցների անհիմն կիրառումը և ցուցարարներին ուղղված հայհոյանքները, այս մասին ասվում է ՀԿ-ի տարածած հայտարարությունում։

«Կարելի է արձանագրել, որ այսօրվա ՀՀ ոստիկանությունը ամբողջ աշխարհի առջև իրեն ցուցադրում է որպես անօրինական հրամաններ կատարող բազմահազարանոց մի հանցախումբ, որի վարձատրության չափը ուղիղ համեմատական է ցուցարարների հանդեպ գործադրած դաժանության աստիճանին:

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հերթական ինքնախոստովանությունը, թե դեռևս 2018թ-ին պետք է ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության հետ, և որ ամեն ինչ՝ 2018թ.-ից առայսօր եղել է նախօրոք պլանավորված, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրումը, և՛ պայմանավորված պարտությունը, և՛ հետագա տարիներին տեղի ունեցած, այսօր էլ շարունակվող և սպասվող աղետաբեր իրադարձությունները:

Ոստիկանական բազմահազարանոց հաղթանդամ «տղամարդկանցով»  համալրված ուժերի օգտագործումը սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների դեմ, նրանց խոշտանգումը, առևանգումը, և նույն ուժերի չկիրառումը Արցախը ադրբեջանական զինված ուժերի դեմ միայնակ թողնելիս,  Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելիս, հաստատում է այն հրամայականը, որ այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետության ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի:

«Որդիների Կանչ» ՀԿ-ն լինելու է Սրբազան պայքարում Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություններից»,- ասվում է հայտարարությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031