Հավաստի լուրեր

Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնшկшն ու արնшքшմ լինող երիտшսшրդի | Ողբերգական լուր Թուրքիայից. կան զոհեր | ՇՄ նախարարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները | ՈՒՂԻՂ. Անի Գևորգյանի և Հռիփսիմի Ջեբեջյանի գործերով զարգացումներ

Լրահոս

Այսօր առավել քան երբևէ պետք է hшմшխմբվել հnգևnր шրժեքների շուրջ. Սամվել Կարապետյանը երկխnunւթյшն կnչ է անում

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների ֆոնին հայտարարություն է տարածել` կողմերին հորդորելով զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են մարդկային կյանքեր արժենալ։

«Հաշվի առնելով այս օրերին Երևանում տիրող իրավիճակը` կոչ եմ անում համապատասխան կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի: Երկրում ստեղծված ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է պատասխանատվություն դրսևորել, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»,– ընդգծել է նա:

Գործարարը հավատում է, որ հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերը և ապահովել անվտանգություն, կայունություն երկրի բոլոր քաղաքացիների համար:

«Այսօր հաճախ ենք լսում «հայեր» և «արցախցիներ» հակադրությունը։ Հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է, ու բոլորն են անհանգստանում ընդհանուր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Այսօրվա իրավիճակում վտանգավոր է ցանկացած բաժանում»,– նշել է Կարապետյանը։

Բացի այդ, նա կարևորել է եկեղեցու դերը՝ որպես ազգային արժեհամակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը: Գործարարը շեշտել է` դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ է պահպանվել հայ ժողովրդի ինքնությունն ու միասնականությունը, նրա ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին, և այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվել հոգևոր արժեքների շուրջ ու թույլ չտալ առճակատում, եկեղեցու և ժողովրդի տարանջատում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև