Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները | ՈՒՂԻՂ. Անի Գևորգյանի և Հռիփսիմի Ջեբեջյանի գործերով զարգացումներ | Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի. Հանրապետության հրապարակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՂԻՂ. Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում | 44-օրյա պատերազմի մասնակիցը մի ամբողջ «զինանոց» էր թողել Արմավիրի մարզում

Լրահոս

ԱԺ աշխատակազմը խшյտшռшկ nրnշnւմ է ընդnւնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ եւ այլք։

Դիցուք` Սեյրան Օհանյանը Դեմիրճյանի մուտքով է ավտոմեքենայով խորհրդարան մտել, որովհետեւ աստիճանները բարձրանալու խնդիր ունի, եւ նորմալ է, որ Ազգային հերոսին, պատերազմում ոտքը կորցրած մարդուն այդ փոքրիկ հարցում ընդառաջում են։ Բայց երեկ նրան թույլ չեն տվել մտնել՝ ասելով, թե աշխատակազմի ղեկավարի որոշում կա, ըստ որի՝ այս երկրի համար ոչինչ չարած ուսապարկերը կարող են այդ մուտքից մտնել, Սեյրան Օհանյանը` ոչ։

ՀՀ քաղաքացիներին սեւ-սպիտակի բաժանած այս իշխանությունները, փաստորեն, հասարակությանը պառակտելու, մարդկանց սորտավորելու, թշնամանք հրահրելու եւ քաղաքացիական բախումների տանելու հարցում նորանոր բարձունքներ են նվաճում: Իսկ ամբողջ աշխարհում նման քաղաքականությունը ռասիզմ է կոչվում եւ քրեորեն պատժելի արարք է համարվում»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Facebook
Twitter

Կարդացեք նաև