Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի օրհներգը հնչելու է, մեր եկիրն էլ ազատ ու անկախ է լինելու. Սասուն Միքայելյան | Սևանում 3 տարեկան երեխան ընկել է պատուհանից, մայրն իրեն նետել է, որ փրկի երեխային | Կապանի 27-ամյա բնակչուհին ձերբակալվել է քաջարանցի երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» | Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ» | Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք․ Ավինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը | Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ. Ոսկան Սարգսյան | Էս մի հանրայինում Պետրոս Չի լինելու․ Անկախ լրագրողը դրամահավաք է իրականացնում | Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ կառավարություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո՞ղ ա պետք ա դուրս գանք. Ավինյանը՝ նիստի ընթացքոմ հնչած երկարատև զանգից հետո | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևները շատացել են, խնդիրները` սրվել, համակարգը «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում, ներդրում է պետք | Վահե Ղազարյանը հանդիպում- քննարկում է ունեցել լրագրողների հետ | Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծեր բացել, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

«Իբրև hшյը hшյին եմ ասում՝ այլ ճшմփш փնտրե՛ք, եղբայր, ավելի կառուցողական, ավելի ընդունելի». Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ ՀՀ Վшրչшպետի աշխատակազմի ղեկшվшրին. Aravot.am

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին

Պրն. Հարությունյան,

Հայոց Եկեղեցին թիրախավորելու, վերջինիս հասցեին ատելության խոսք տարածելու այսօրվա Ձեր հերթական ջանքում «Գարեգին Բ -ով եք դիմում Հայոց Հայրապետին և այլ անպատշաճ ձևակերպումներ հնչեցնում, մեկնաբանություններ անում նրա հասցեին: Վստահ եմ, հասկանում եք, որ Ձեր գրառումը կարդում են և՛ Հայաստանում և՛ սփյուռքում, և՛ բարեկամ և՛ թշնամի պետություններում: Եվ ի՞նչ ուղերձ է Ձեր կարգի պաշտոնյան փոխանցում աշխարհին…

Ձեր հռետորաբանությամբ չեմ արձագանքում Ձեզ, որովհետև միմյանց մերժելու, միմյանցից հրաժարվելու, ազգին մենքի և դուքի բաժանելու այդ ոգին միայն պառակտում և քայքայում է բերել հայրենի մեր կյանքից ներս՝ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր: Իբրև հայը հային եմ ասում՝ այլ ճամփա փնտրե՛ք, եղբայր, ավելի կառուցողական, ավելի ընդունելի: Ատելությունը սեր չի՛ ծնում: Ձեր պաշտոնը քաղաքական զգոնություն է ենթադրում, և հասարակական համերաշխության հարցը միշտ առաջնային պիտի լինի Ձեզ համար:

Մի բան ևս: Ինչո՞ւ եք Դուք անմարդկային ճիգեր գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամեն գնով Հայոց Եկեղեցու շարժում դարձնելու: Ի՞նչ խնդիր եք Ձեր առջև դրել, գուցե պարզաբանե՞ք: Թե՞ կարող ենք սա ուղղակի շարունակությունը համարել Ձեր այն անպատասխանատու հայտարարության, թե «հոգևորական չմնաց, որ չմիանար այս շարժմանը»:

Դուք էլ գիտեք, որ Ձեր հայտարարությունը կեղծ է, բայց անում եք…Այլ խոսքով՝ ընդհանրացնում եք մասնավորը:

Իսկ եթե Ձեր մոտ տպավորություններ կան, որոնք ճշտման կարիք ունեն, ապա, վստահ եմ, որ սբ. Էջմիածնի ճամփան դեռևս հիշում եք: Լուսավորվեք և լուսավորեք նաև Ձեր կողքիններին: Էլ չասեմ, որ քաղաքագիտական առումով չափազանց պարզունակ և սնանկ է Ձեր կողմից շրջանառվող այն թեզը, որ շարժումը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Այլ տարբերակներ քննարկեք:

Նաև, Դուք Ձեր հակաեկեղեցական խոսույթով որոշակիորեն թիրախավորում եք Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականի հավաքական կերպարը: Տեսե՜ք, որ չխախտվեն մարդու/քաղաքացու ո՛չ սեփական կարծիք ունենալու իրավունքը և ո՛չ էլ որևէ մեկի կրոնական զգացումները: Դուք էլ ժամանակին իբրև ՔՊ կուսակցության անդամ այլ կարծիք եք ունեցել շատ հարցերի վերաբերյալ և օգտվել Ձեր կարծիքն ազատ արտահայտելու քաղաքացու իրավունքից: Գիտեմ, որ գիտեք, որ պետք է հարգանքով վերաբերվել բոլոր այլախոհներին և ծայրահեղ չարձագանքել:

Միգուցե որոշների հետ Դուք նույնպես դադարեք Հայոց Եկեղեցին Ձեր իշխանությանը հակառակ ուժ դիտելուց, և ազատվեք այդ բարդույթից: Ձեր խոսքից և ձևակերպումներից արդեն իսկ ակնհայտ է, որ խնդիր ունեք Հայոց Եկեղեցու՝ որպես ինստիտուտի հետ: Եթե սխալ ենք, ապա հակառակն ապացուցեք:

Իբրև հայ, առավելլ ևս իբրև պետական պաշտոնյա պարզապես հիշե՛ք, որ Հայոց Եկեղեցին նաև Ձերն է, ինչպես, որ յուրաքանչյուր հայինն է Հայաստանի Հանրապետությունը:

Եվ վերջապես, Ձեր մեկնաբանությունն արվել էր Տ. Սևակ քհն. Սարիբեկյանի գրառման առնչությամբ: Տեր Հորը ճանաչում եմ իբրև նվիրյալ, նախանձախնդիր հոգևորականի: Միևնույն ժամանակ համաձայն չեմ նրա որոշ ձևակերպումների հետ: Մենք հոգևոր ասպարեզում ազատ ենք տարբեր տեսակետներ ունենալ հարցերի շուրջ («ազատութիւն յերկբայականս», ինչպես մեր հայրերը կասեին), որը երբեք չի սասանել եկեղեցու միասնությունը: Ես անհամբեր սպասում եմ, արդյոք կգա՞ մի օր, որ ՔՊ կուսակցության անդամներից մեկը քաջություն կգտնի իր մեջ հրապարակային հակադրվելու իր կուսակից ընկերոջ կողմից Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի հավաքական կերպարը թիրախավորող հակաեկեղեցական հայտարարություններին: Դուք և Ձեր կուսակցության որոշ անդամներ, անվերջ խոսում եք ժողովրդավարությունից, մինչդեռ տպավորություն կա, որ խոսքի ազատության իրավունքից բոլորը չէ, որ հավասարապես օգտվում են…Չգիտենք, թե ինչն է նրանց խանգարում:

Հայոց Եկեղեցին աղոթել և շարունակելու է աղոթել իր զավակների համար:

Հ. Գ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ քննական ուսումնասիրության ենթարկեք նյութը, կամ այդ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք: Առավել ևս, որ Դուք գիտնական եք:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Aravot.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031