Հավաստի լուրեր

Տարադրամի փոխարժեքներն այսօր | Ողբերգական վթար. կա զnհ, վիրшվոր | Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնшկшն ու արնшքшմ լինող երիտшսшրդի | Ողբերգական լուր Թուրքիայից. կան զոհեր | ՇՄ նախարարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում

Լրահոս

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ գերագույն մարմինը:

«Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանական բերետները հարձակվել էին կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելով ներխուժել գրասենյակի տարածք և դիմադրության հանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահին, ապօրինի բերման ենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների:

Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար:

Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին:

Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է:

134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները: Վստահ սա էլ կհաղթահարենք:

Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է»,- նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև