Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը նշում են նշանադրության 3-րդ տարին | Տարադրամի փոխարժեքներն այսօր | Ողբերգական վթար. կա զnհ, վիրшվոր | Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնшկшն ու արնшքшմ լինող երիտшսшրդի | Ողբերգական լուր Թուրքիայից. կան զոհեր | ՇՄ նախարարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան

Լրահոս

Վերшձևшկերպել ենք մեր շшրժմшն տրшմшբшնnւթյnւնը, այդ մասին կիմանաք մոտակա օրերին․ Բшգրшտ Uրբшզшն

«Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ Բագրատ Սրբազանը ասաց, որ իր ներկայությունը հրապարակում կամ փողոցում, իր համար անհասկանալի է ու վստահ է` շատերի համար ինչ-որ տեղ էլ անընդունելի։

«Բայց սա եղել է աղաղակ, ճիչ, կոչ, այդ ճանապարհի մեջ կանգ չառնելու ու որևէ կերպով ցույց տալու, որ մեր կյանքի փոփոխությունը ոչ թե հնարավոր է կամ անհնար, այլ անhրաժեշտ է։ Քառակուսի սենյակներում նստելով չի լինելու ոչ մի բան, մարդիկ, ովքեր ապրում են հայրենիքի ու պետության զգացումով, իրավունք չունեն վերամբարձ ապրելու, նրանց տեղը փողոցն ու հրապարակն է»,- ասաց նա։

Ըստ Սրբազանի՝ ինքը հարմարվող չի եղել ու չի էլ լինելու ու վստահ է, որ իրենց շարժումը հասնելու է իր նպատակակետին

Բագրատ Սրբազանի խոսքով՝ շարժումը միայն իշխանափոխության համար չէ։

Սա քաղաքակրթական ու արժեքների փոփոխության մասին է, կյանքի փոփոխության մասին է, ազգային ազատագրական, հոգևոր վերելքի մասին է, այս բառերը դուրս են գրվել իրենց կյանքից հիմա։

«Երբ ասում եմ, որ սա չակնկալիքների պայքար է, մարդիկ սկսում են վերլուծություններ անել, խոհափիլիսոփայական տրակտատներ հայտնել։ Այո՛, սա չակնկալիքների մասին է, ոչ թե աթոռների ու փողերի»,- նշեց Սրբազանը։

Խոսելով հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, Բագրատ Սրբազանն ասաց, հունիսի 12-ին իշխանությունը և նրա ղեկավարը ցույց տվեցին, որ պատրաստ են ամեն ինչի, ու ամբողջ իրավապահ համակարգը լծված է այդ ամեն ինչն արդարացնելուն։

«Հաշվի առնելով դա՝ մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժման տրամաբանությունը, որի մասին կիմանաք այս մի քանի օրերի ընթացքում»,- հավելեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև