«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը աջակիցների և զոհվածների ծնողների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Սրբազանին ուղեկցում են Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Գարեգին Չուքասզյանը, Վահե Գասպարյանը:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ղարաբաղյան շարժման համահիմնադիր Իգոր Մուրադյանի շիրիմին, ում մահվան 6-րդ տարելիցն է այսօր։
Նա իր խոսքում նշեց, թե որքան շատանում է սուտը այնքան նվազում է մեր հայրենիքը։
Սրբազանն ասաց, որ այսօր իրենք Եռաբլուրի առջև ամոթով են կանգնած։ Ինքը անձնապես այդպես է զգում, ներքին մեծ ցավով են կանգնած, բայց դա երբեք չի նվազեցնում իրենց սիրելի հերոսների սխրանքը, նրանց հաղթանակի տեսիլքը։ Ընդհակառակը, այդ հաղթանակի տեսիլքը փոխանցվում է իրենց այնքանով, որքանով կամք, հավատարմություն ունենք, նաև հավատք ունեն և շարունակելու այդ հաղթանակի տեսիլքը ամբողջացնելու և վերստին նրանց ընծայելու համար։
Նա դիմեց զոհված զինծառայողների ծնողներին. «Դուք մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք, ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։ Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք»։

















































