ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ, բախում ՍԴ-ի դիմաց | Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դադարեցրե’ք Միքայել Սրբազանին վիրավորելը. Բագրատ Սբազան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով այ էն սարի գլխին բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, որ պահապան լինի մեր ազգին.Գագիկ Ծառուկյան | Ոմանք փորձում են ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ` Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին. մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան | Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին. քաղաքի 480 ամյակն է | Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Իրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Ասադ | Հայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան Սաղաթելյան | Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեшկան հետшպնդnւմը դադարեցվել է. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը 50%+1 ձայն ստանալու շանս չունի. հույսը դրել է իր աղիների ուժերի վրա. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը բախտագուշակ է՞ր,որ գիտեր՝ պարտվելու ենք.Ալիևի հետ պայմանավորված պատերազմ էր.Ալբերտ Բազեյան | Հայաստան-Արցախ խաղային լիգա․ ֆուտբոլի առաջնություն | Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են համագործակցության հետագա զարգացման ուղղված հարցերը | Փաշինանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար՝հենվելով արևմտամետ ուժերի վրա

Լրահոս

Խuտшգnւյնu դшտшպшրտելի է իշխшնnւթյnւնների կողմից шրցшխցիների նկшտմшմբ ուղղորդված шտելnւթյшն խnuքը, ինչն արտահայտվեց նաև Փшշինյшնի հայտարարություններում. հայտարարություն

Թաթոյան հիմնադրամից NewDay.am-ին հայտնում են․

Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։
Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։
Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է։
Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։
Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաև որևէ իրավական հիմք չունեն։ ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արաքների քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։
Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031