Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

Միջшզգшյին մшմnւլը` Ռnւբեն Վшրդшնյшնի խnշտшնգnւմների մասին

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին ներկայացված դիմումին, որը հորդորում է կոմիտեին դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Reuters գործակալությունը մասնավորապես մեջբերել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերին, որը նշել էր՝ ուշագրավ է, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին դիտում է որպես սպառնալիք և փորձում է նրան լռեցնել կամայական կալանքով, իսկ վերջին շրջանում՝ նաև խոշտանգումներով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ միջազգային ասպարեզում իրեն լուրջ վերաբերվեն, ապա անհապաղ պետք է դադարեցնի այդ գործողությունները և ազատ արձակի Վարդանյանին ու մյուս հայ բանտարկյալներին։

Ֆրանսիական Le Figaro-ն գրել է, որ Ռուբեն Վարդանյանի հարազատները խիստ անհանգստացած են նրա վիճակով: Պարբերականը հիշեցնում է, որ մարդասիրական գործունեության համար Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրված Վարդանյանը ներկայումս խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում:

Պարբերականը մեջբերել է նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի խոսքերը, որը պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների մասին է իրենց հայտնի դարձել. «Նրան հնարավորություն չի տրվել ոչ քնելու, ոչ նստելու: Նրան երկու օր շարունակ զրկել են խմելու ջրից, նա չի ունեցել հիգիենայի պարագաներ»:

Պարբերականը նաև հավելել է, որ Ռուբեն Վարդանյանի հետ Բաքվի բանտում են ևս 22 հայեր, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը: Նշվում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել՝ փորձելով օգնել տեղի բնակչությանը: Այնտեղ գտնվելու ժամանակահատվածում նրան հաջողվել էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի խնդրի և այնտեղ տիրող իրավիճակի վրա:

Le Figaro-ն նշծել է, որ հենց Վարդանյանի խարիզմատիկ անձը և միջազգային ասպարեզում լսելի ձայնն էլ նրան դարձրել են Ադրբեջանի իշխանության թիրախը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև