Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

Լրшգրnղների նկատմամբ nւժի կիրшռnւմն шնընդունելի է. ՀՀ իշխшնnւթյnւններին կnչ ենք անում шնшչшռ հետшքննել հունիսի 12-ի դեպքերը. Մամուլի միջազգային ինստիտուտ

Մամուլի միջազգային ինստիտուտը խիստ անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ոստիկանական ուժերի գործողությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 10 հայ լրագրող։

ipi.media-ն գրում է՝ Հայաստանի իշխանություններին հրատապ կոչ են անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնագետների համար։

Նշվում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով որպես «ուժի չափազանց կիրառում» և պատասխանատվություն պահանջելով նրանց համար, ովքեր անխտիր թիրախավորել են հավատարմագրված լրագրողներին կամ վնասել սարքավորումները:

IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը ասել է, որ իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից, իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի մեծ ուժի կիրառում կամ բռնություն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի։

Նաև ասվում է, որ դեպի ժողովրդավարություն Հայաստանի ճանապարհը խորդուբորդ է եղել, սակայն վերջին տարիներին երկրում մամուլի ազատության վիճակը զգալիորեն բարելավվել է։

ipi.media-ն հավելել է, որ լրատվամիջոցների կանոնակարգերի բարեփոխումները և ծանր վիրավորանքների ապաքրեականացումը դրական քայլերից են։ Այնուամենայնիվ, մեդիա դաշտը մնում է խիստ բևեռացված, և տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև