Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները | ՈՒՂԻՂ. Անի Գևորգյանի և Հռիփսիմի Ջեբեջյանի գործերով զարգացումներ | Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի. Հանրապետության հրապարակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՂԻՂ. Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում | 44-օրյա պատերազմի մասնակիցը մի ամբողջ «զինանոց» էր թողել Արմավիրի մարզում

Լրահոս

Վшրչшկшն իրшվшխшխտnւմների վերшբերյшլ ՀՀ oրենuգրքnւմ ի՞նչ լրшցnւմներ և փnփnխnւթյnւններ են իրականացվել

ԲԸՏՄ-ից NewDay.am-ին հայտնում են․

2023 թվականի հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-290-Ն օրենքը, համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

1.    Օրենսգրքի 94-րդ հոդված՝ պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ դրանք ոչնչացնելը կամ վնասելը կամ դրանցում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելու դեպքում՝

Ø տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ նախկին 80.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 150.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ 150.000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300.000 ՀՀ դրամ։

Ø Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 200.000 ՀՀ դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 300.000 ՀՀ դրամ։

2.   Օրենսգրքի 95-րդ հոդված՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու դեպքում՝

Ø  տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ նախկին 50.000-80.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 100.000-150.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նախկին 150.000-200.000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300.000-350.000 ՀՀ դրամ:

Ø  Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 200.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձինք՝ 400.000 ՀՀ դրամ։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=183513

Facebook
Twitter

Կարդացեք նաև