Հավաստի լուրեր

1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը 2020-2023թթ. ռազմավարական առումով լուրջ առավելություն է ստացել. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում». Բագրատ Սրբազան | ՈՒՂԻՂ.«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն». քննարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս վերջերս հարսանիքի էի, ու հարկ վճարողի կենացը չեմ խմել. գուցե դա են համարել ծանր հանցագործություն | Փուլ առ փուլ վերականգնվում է շենքերի ճարտարապետակամ դիմագիծը | Հովտաշատ գյուղում հրդեհ է բռնկվել փայտե տնակում | Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին | Երևանը կարդում է | «Նիկոլի վերջին ասուլիսը օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով». Նաիրա Զոհրաբյան | «Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից | Ադրբեջանն ակտիվորեն զինվում է և պատրաստվում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի | Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարակից տարածքի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է | Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել… օրենսդրությամբ անկախ ինստիտուտները | Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի

Լրահոս

Հшրվшծն Արցшխի hшյերին` hшրվшծ էր ողջ հայությանը. «Մենք կшնք» նшխшձեռնnւթյnւն

Վերջին շրջանում ՀՀ իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախակիացել է արցախցիների հասցեին անընդունելի խոսույթն, ինչը որոշ շրջանակներում  էլ ավելի է բորբոքում հակաարցախյան տրամադրություններ։ Այս մասին ասված է  «Մենք կանք» նախաձեռնության հայտարարության մեջ։

Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարվածն ընդունել է որպես անձնական ցավ, պետական բարձր պաշտոններ զբաղեցնողների շարքերում կան այնպիսիք, որ հանդիմանում  են արցախցիներին իրենց տունն ու հողը լքելու մեղադրանքով, որտեղ ապրել են հազարամյակներով։ Իրավիճակի անհեթեթությունը նրանում է, որ հենց ներկա իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունն է արցախյան հիմնահարցը  հանգեցրել նման հանգրվանի։  Շարունակելով կեղծիքի ու ստի քարոզչությունը, Փաշինյանը հայտարարում է, որ դեռ 2018թ.֊ին գիտեր` Ղարաբաղը չի կարող Հայաստանի մաս կազմել, չնայած որ  2019֊ին Ստեփանակերտի հրապարակում հնչեցրել է «Արցախը Հայաստան է ու վերջ»։

Հայտարարելով, թե արցախցիների ելքի բուն նպատակը Հայաստանում իր իշխանության տապալումն էր կամ, որ հայկական Արցախը Հայաստանը  «Ռուսաստանի գուբեռնիա» դարձնելու ուղիղ ճանապարհ է, Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում է ոչ միայն իր մակերեսային պատկերացումները ղարաբաղյան հակամարտության շուրջ, այլ նաև գիտակցաբար խեղաթյուրում է պատմությունն ու արցախյան խնդրի էությունը։ Այսօր հարցականի տակ է դրվում ոչ միայն արցախցիների ապագան, այլ նաև արդեն անցյալը։ Արժեզրկվում են մեր հաղթանակներն ու ձեռքբերումները, ամենաբարձր ամբիոններից փորձում խոցել մեր արժանապատվությունն ու պատիվը։ Հայաստանի իշխանությունների չհաշվարկված ու անհեռանկարային քաղաքականությունը` կապված արցախցիների քաղաքացիության, ազատ տեղաշարժի, փաստաթղթավորման հետ, ինչպես նաև բնակարանային ծրագրերի նախագծերի առաջարկումն` առանց հաշվի առնելու բուն արցախցիների տեսակետները, վիժեցնում են մեր ներկայի ու ապագայի շուրջ երկխոսելու կարևորությունը։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն իր վրդովմունքն է հայտնում բազմակողմ խտրական փաստերի, արցախցիների բազում խնդիրների լուծման տորպեդահարման փորձերի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի նկրտումներին` միջազգային քաղաքական օրակարգից արցախյան հիմնախնդրի դուրս մղմանը Հայաստանի իշխանությունների օժանդակ քաղաքականության առնչությամբ։ Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ տարբեր մակարդակներում արվում է արցախցիների համար, սակայն գտնում ենք, որ արցախյան խնդրի նշաձողի իջեցումը մինչև  արցախցիներին ֆինանսավորելու թեմա, անթույլատրելի է։

Մենք կարիք ունենք քաղաքական ու իրավական աջակցության, միջազգային հարթակներում մեր իրավունքների պաշտպանության, մեր քաղաքական խնդիրների համակարգային ու ռազմավարական լուծումների, ինչպես նաև տակտի ու ապրումակցման։

Վերջապես ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը։ Կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին` քաղաքական, իսկ իրավաբաններին իրավական գնահատական տալ գործող  իշխանությունների նման հռետորաբանությանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30