«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել՝ սիսիանցի աշակերտներին ասել է. «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք… Ինչքա՞ն խաչքար դնենք… Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է… Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»:
Չի բացառվում, որ խաչքարերի նկատմամբ ատելությունն ու արշավն էլ Ալիևի և մյուս հայատյացների թելադրանքով է։ Խաչքարը քեզ ի՞նչ է արել»։