Հավաստի լուրեր

Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնшկшն ու արնшքшմ լինող երիտшսшրդի | Ողբերգական լուր Թուրքիայից. կան զոհեր | ՇՄ նախարարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները | ՈՒՂԻՂ. Անի Գևորգյանի և Հռիփսիմի Ջեբեջյանի գործերով զարգացումներ

Լրահոս

Որ անընդհատ գրnւմ ենք 10 մլն hшյ, մի տեղ կш՞ այդ hшյերի ցnւցшկը. Նիկnլ Փшշինյшն

ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս վերջերս իր մոտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում են 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը:  Համոզված է, որ չկա:

Նա նշել է, որ մենք ոչ միշտ ենք կարևորություն տալիս թվաբանությանը:

«Այստեղ էլի սրբացման ֆենոմենն ա, որ էդ թիվը սուրբ ա, հանկարծ չկպնե՛ք:  Էդ թիվը ոչ ավելանում ա, ոչ պակասում, չես կարա փոխես: Մեկը ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար ա, բոլորը կհարձակվեն, կասեն ա՛յ տգետ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես:

Մեկը ասի՝ չէ, 9 մլն 200 հազար ա, կասեն՝ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր: Սա մեր իրականությունն ա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

«Թվում է, թե 10 մլնի մեջ ընդամենը մի քանի հարյուր մարդ ա «ի գործ» ծրագրին մասնակցում, բայց դա շատ կարևոր գործոն է: Նախ` քաղաքական ուղերձ է, ապա օրգանական կապ է: Օրգանական կապերը գենետիկ մակարդակով են ձևավորվում, իսկ գեները շատ անտեսանելի են, ինչպես մի հոգին կարող է անտեսանելի լինել միլիոնավոր մարդկանց մեջ»,- ասաց նա:

Նա նշեց, որ այն ինչ ինքը այսօր ասաց, համարում է, որ շատ կարևոր է, բայց ուրիշ միջավայրում չէր ասի: Իրենք կարող են հանդիպել հանրության տարբեր շերտերի հետ. ամեն լսարան ենթադրում է իր ասելիքը, և այն ինչ ինքը ասաց, հնարավոր էր ասել միայն այս հանդիպման ժամանակ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև