Հավաստի լուրեր

Փաշինյանը պայքարում է Հայ Առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ. «Հանրապետության հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի օրհներգը հնչելու է, մեր եկիրն էլ ազատ ու անկախ է լինելու. Սասուն Միքայելյան | Սևանում 3 տարեկան երեխան ընկել է պատուհանից, մայրն իրեն նետել է, որ փրկի երեխային | Կապանի 27-ամյա բնակչուհին ձերբակալվել է քաջարանցի երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» | Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ» | Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք․ Ավինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը | Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ. Ոսկան Սարգսյան | Էս մի հանրայինում Պետրոս Չի լինելու․ Անկախ լրագրողը դրամահավաք է իրականացնում | Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ կառավարություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո՞ղ ա պետք ա դուրս գանք. Ավինյանը՝ նիստի ընթացքոմ հնչած երկարատև զանգից հետո | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևները շատացել են, խնդիրները` սրվել, համակարգը «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում, ներդրում է պետք | Վահե Ղազարյանը հանդիպում- քննարկում է ունեցել լրագրողների հետ

Լրահոս

Բшղրшմյшն պողոտшյում տnւժшծ լրшգրnղներին hшրցшքննելիս ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շшրժմшն шռшջնnրդի հետ. «Ժnղnվnւրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով հերթը հասել է մի շարք լրատվամիջոցների տուժած լրագրողների և օպերատորների հարցաքննությանը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձև, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել են, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։

Հիշեցնենք, որ տուժած քաղաքացիներին հարցաքննելիս էլ օրենքի պահապանները ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքներն են պաշտպանում, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողների կամ կազմակերպողների դեմ ցուցմունքներ կորզելու համար են հարցաքննում:

Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել և «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչև օրս տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ ևս կլինեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031