Ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու գնալ տուն. Փաշինյան | Գլխավոր դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը | ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե | Երևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար | Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. փաստաբան | Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան | Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ | Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ) | Ալիևները մեկնել են Արցախ | Հանգիստ նստեք տեղներդ, երկրորդում եմ վարչապետի երեկվա բոլոր արտահայտությունները. Ալեն Սիմոնյան | Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն Հովասափյան | Գյումրիում կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել է | Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և աջակիցներից մի քանիսի բնակարաններում | Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Լրահոս

Շատերը hшվшտшլnվ վшրդшգույն իրականությանը uտшխnuին փրկիչ են hшմшրում, իսկ իրականությունը շատ ավելի մտшhnգիչ է. Տիգրան Աբրшհшմյшնը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ ջարդեց ոչ միայն փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչությունը, այլ մեծ թվով լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Այսինքն` փաշինյանական իրականությունում ադրբեջանական ագրեսիային նախապատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումներով, անվտանգության նկատառումներով ծառեր տնկելով, բանակային կորպուսները հետ քաշելով և սահմանապահներ տեղակայելո՞վ:

Բա սահմանամերձ բնակավայրերով շրջում եք ու մարդկանց համոզում (իրականում` ստում), որ իրենց հիմնական խնդիրը տանիքի, անասունի կամ գյուղական նշանակության ինչ-որ կառույցի հարցն է:

Շատերն էլ հավատալով այդ վարդագույն իրականությանը ստախոսին փրկիչ են համարում, իսկ իրականությունը, որն արտացոլված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շատ ավելի մտահոգիչ է և անհանգստացնող»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև