ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ, բախում ՍԴ-ի դիմաց | Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դադարեցրե’ք Միքայել Սրբազանին վիրավորելը. Բագրատ Սբազան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով այ էն սարի գլխին բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, որ պահապան լինի մեր ազգին.Գագիկ Ծառուկյան | Ոմանք փորձում են ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ` Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին. մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան | Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին. քաղաքի 480 ամյակն է | Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Իրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Ասադ | Հայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան Սաղաթելյան | Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեшկան հետшպնդnւմը դադարեցվել է. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը 50%+1 ձայն ստանալու շանս չունի. հույսը դրել է իր աղիների ուժերի վրա. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը բախտագուշակ է՞ր,որ գիտեր՝ պարտվելու ենք.Ալիևի հետ պայմանավորված պատերազմ էր.Ալբերտ Բազեյան | Հայաստան-Արցախ խաղային լիգա․ ֆուտբոլի առաջնություն | Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են համագործակցության հետագա զարգացման ուղղված հարցերը | Փաշինանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար՝հենվելով արևմտամետ ուժերի վրա

Լրահոս

Վերջին շրջшնnւմ տարբեր իշխшնшկшն շրջшնшկներ, տարատեսակ հաճախորդներ ու նույնիսկ որոշ «ընդդիմшդիրներ» հերթական шրշшվն են ձեռնшրկել Սերժ Սшրգսյшնի ու ՀՀԿ-ի դեմ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը գրում է.

«Եւ դաշնակիցները, եւ գործընկերները, եւ նույնիսկ հակառակորդներն արձանագրել են Սերժ Սարգսյանի անվտանգային ու արտաքին քաղաքական կուրսի ձեռքբերումները։
Վերջին շրջանում տարբեր իշխանական շրջանակներ, տարատեսակ հաճախորդներ ու նույնիսկ որոշ «ընդդիմադիրներ» հերթական արշավն են ձեռնարկել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։
Նիկոլին թողած նախկինների դեմ են պայքարում։
Ուզու՞մ եք համեմատենք նախկինն ու ներկան, խնդիր չկա։
Սերժ Սարգսյանը Շուշին է ազատագրել, իսկ Նիկոլը՝ հանձնել։
Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։
Սերժ Սարգսյանի օրոք ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություններ են արել՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Նիկոլի օրոք՝ Արցախում հայ չի մնացել։
Սերժ Սարգսյանի օրոք Արաքսի հովտից մինչեւ Օմար կանգնած էր հայ զինվորը, Նիկոլի ժամանակ ՀՀ 300 քառ.կմ օկուպացված է։
Սերժ Սարգսյանի ժամանակ 2016-ի գարնանը Թուրքիան ստիպված միանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի սրցախյան խնդիրը ռազմական ուժով լուծելու դատապարտող հայտարարությանը, իսկ Նիկոլի ժամանակ Ալիեւը կոչ է անում փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
Սերժ Սարգսյանի օրոք 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ հիմա Ալիեւն է ՀՀ-ն անվանում «Արեւմտյան Ադրբեջան»։
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները, իսկ Նիկոլը զանգում շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին։
Սերժ Սարգսյանի օրոք 2015-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահներ Օլանդն ու Պուտինը Ծիծեռնակաբերդում դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, իսկ այսօր Նիկոլը վախում է նույնիսկ խոսել ցեղասպանության դատապարտումից։
Սերժ Սարգսյանից Ալիեւը «վառված» է, քանի որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել։
Իսկ թե ինչու՞ են նիկոլիստները, հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ եզրակացրեք ինքներդ։
Երեւի Բաքվից կամ Անկարայից հրահանգ են ստացել»։
May be an image of map and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031