Երևանի ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել։
Նա վստահեցրեց, որ բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում, նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի, հաշվի առնելով, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի ենթադրվում։