Հավաստի լուրեր

Փաշինյանը պայքարում է Հայ Առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ. «Հանրապետության հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի օրհներգը հնչելու է, մեր եկիրն էլ ազատ ու անկախ է լինելու. Սասուն Միքայելյան | Սևանում 3 տարեկան երեխան ընկել է պատուհանից, մայրն իրեն նետել է, որ փրկի երեխային | Կապանի 27-ամյա բնակչուհին ձերբակալվել է քաջարանցի երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» | Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ» | Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք․ Ավինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը | Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ. Ոսկան Սարգսյան | Էս մի հանրայինում Պետրոս Չի լինելու․ Անկախ լրագրողը դրամահավաք է իրականացնում | Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ կառավարություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո՞ղ ա պետք ա դուրս գանք. Ավինյանը՝ նիստի ընթացքոմ հնչած երկարատև զանգից հետո | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևները շատացել են, խնդիրները` սրվել, համակարգը «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում, ներդրում է պետք | Վահե Ղազարյանը հանդիպում- քննարկում է ունեցել լրագրողների հետ

Լրահոս

«Փnuը լցնnւմ եք, մեկ շաբաթից անձրևից քшնդվnւմ է», «Գիտակցում ենք՝ այդտեղ ունենք hրшտшպ լnւծմшն խնդիր». բшնшվեճ` Երևանի ավագանու նիստում

Անցած ամիս Նորք-Մարաշից դեպի Մասիվ ճանապարհի փոսերի մասին խոսեցի, դրանից մեկ շաբաթ հետո ասֆալտ արեցիք, անձրև եկավ էլի փոսերն առաջացան, չգիտեմ, հատո՞ւկ եք անում, որ ժողովուրդը վարելուց Ձեզ հայհոյի։

Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ավագանու նիստին ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

«Սա ապաշնորհության խնդի՞ր է, թե՞ փող եք լվանում անընդհատ։ Դուք հպարտություն ունե՞ք, թե՝ ոչ։ Դուք 5 մեշոկ ցեմենտով կարող եք այդ հարցը լուծել։ 7 անգամ  նույն տեղն ասֆալտ եք անում, այդ ի՞նչ խնդիր է, որ չեք կարողանում լուծել։ Ամոթ է, դուք ո՞նց եք այստեղ աշխատում»,- նշեց նա։

Քաղաքապետ Ավինյանն էլ արձագանքեց, թե փոսալցման աշխատանքներն այն տրամաբանությամբ որ արվում են՝ փոսի կտրման և հիմնային փոսալցման, արվուն են այն փողոցներում, որտեղ միջին նորոգման աշխատանքներ նախատեսված չեն։

Ըստ Ավինյանի՝ մատնանշած խնդիրները վերաբերում են այն փողոցներին, որոնք իրենց պլանով պետք է իրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։ Շատ փողոցներում աշխատանքները սկսվել են, հիմնական խնդիրը հետաձգման պայմանավորված է եղել եղանակով։

Զարոկյանն էլ ասաց, թե Ավինյանը չի տիրապետում ժողովրդի խնդրին։

«Իրենց չի հետաքրքրում փոքրիկ խնդիր է, միջին նորոգում է, կլոր նորոգում է, թե՝ հիմնանորոգում։ Ճանապարհը սարքեք, որ ժողովուրդը կարողանա երթևեկի, ի՞նչ եք ասում հիմա։ Ասել եք՝ ասեք՝ կանենք, գործի մարդ եմ, ո՞ւր է Ձեր գործը, ցո՛ւյց տվեք։ Դավիթ բեկ փողոցում մեկ ամիս՝ մայիսի 25-ից փոս է ընկել, 2 գիծ փակվել է, մտածում էի՝ մեկ գիշերվա մեջ կսարքեք։ Մեկ ամիս անցել է, այդ գիծը դեռ փակ է։ Ժողովրդի գումարը չեք խնայում, մարդիկ աշխատանքի են գնում, ամեն վայրկյանը գումար է։ Դուք չեք գնահատում մարդու ժամանակը»,- ասաց Զարոկյանը։

Ավինյանն էլ պատասխանեց, որ  եթե իրենք չգնահատեին այն ժամանակը, որ մարդիկ ծախսում են ճանապարհների վրա, Դավիթ Բեկի հրատապ կարգով խնդրի կարգավորման ընթացակարգով չէին շարժվի, այլ կանեին մրցութային ընթացակարգ։

Ավինյանը ասաց՝ գիտակցում են՝ այդտեղ ունեն հրատապ լուծման խնդիր, շատ արագ ընթացակարգով իրականացնում են այդ հատվածի հիմնանորոգումը։ Նա ցանկացավ  հատուկ շեշտել՝ այդ ենթակառուցվածքը շատ մաշված է և դիմացի հատվածում նույնպես ունեն խնդիր և շահագործման կարող է լինել առանց հիմնանորոգման ևս 7-8 տարի, հետևապես պլանավորում են գալիք 1-2 տարվա ընթացքում հարակից հատվածում էլ իրականացնել հիմնանորոգում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031