Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Հուլիսի 15-ից ԼՂ-ից տեղшhшնվшծ մեր հայրենակիցները կարող են դիմել шնhшտшկшն բնակելի տան կառուցման բաղադրիչից oգտվելու համար

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից NewDay.am-ին հայտնում են․

Հարգելի գործընկերներ,

Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը հաստատվելուց հետո` հունիսի 15-ից սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։  Առցանց եղանակով (https://housing.socservice.am/) դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուներն, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տուն: Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, ինչպես նաև ցանկացած այլ կազմի ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։

Հուլիսի 15-ից մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիմում ներկայացնել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար։

Ի պատասխան հաճախ տրվող հարցի՝ որո՞նք են համարվում ցանկացած այլ կազմի ընտանիքներ, և կարող են բանկից ստանալ աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ, տեղեկացնենք, որ՝ 

Դիցուք, ընտանիքը բաղկացած է 4 անդամից և նրանք նախընտրում են բնակարանը ձեռք բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5 մլն դրամ արժեքով բնակավայրերից որևէ մեկում։ Այս դեպքում ընտանիքին հասանելիք աջակցության չափը կկազմի 20 մլն դրամ, և եթե գործընկեր ֆինանսական կազմակերպությունն այդ ընտանիքի վարկունակության գնահատման արդյունքում կորոշի ընտանիքին տրամադրել ևս առնվազն 10 մլն դրամ վարկ իրենց կողմից մարումներն իրականացնելու նպատակով, ապա այս դեպքում ընտանիքը կարող է ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, արդյոք ընտանիքում կա 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված, կերակրողին կորցրած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, թե ոչ։

Ծրագրի առաջին փուլի շրջանակում օգոստոսի 1-ից կարող են դիմել նաև մեր այն հայրենակիցները, ովքեր 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ։ Այս դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափն է (բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում)։

2024 թ․ մայիսի 16-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքները չեն կարող օգտվել ծրագրից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև