Հավաստի լուրեր

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները | ՈՒՂԻՂ. Անի Գևորգյանի և Հռիփսիմի Ջեբեջյանի գործերով զարգացումներ | Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի. Հանրապետության հրապարակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՂԻՂ. Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում | 44-օրյա պատերազմի մասնակիցը մի ամբողջ «զինանոց» էր թողել Արմավիրի մարզում | Հորդորում ենք Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. Free Armenian Prisoners | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն կորցնում է դաշնակիցներին ու չի ստանում ոչինչ. արտաքին քաղաքականության վերահաս վտանգները

Լրահոս

Մի քանի անգամ չեմ կատարել Արմեն Աբազյանի՝ տարբեր մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդրանքները. Քերոբյանը մանրամասներ է պատմել ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։

Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ որոշ մանրամասներ հայտնելով քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։

Քերոբյանը մանրամասնել է, որ իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։

«Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա»,–ասել է նա։

Այն հարցին, թե ԱԱԾ-ն պատճառ ունե՞ր, որ իր ղեկավարած կառույցի շուրջ քրեական գործ ստանար։

Քերոբյանը պատասխանել է․

«Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք»,–ասել է նա։

Քերոբյանը նաև մանրամասն պատմել է ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին։

«Իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք․ այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի։ Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել։ Խնդրանքները վերաբերվել են ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հետ։

Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ»,–ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև