Հավաստի լուրեր

Կապանի 27-ամյա բնակչուհին ձերբակալվել է քաջարանցի երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» | Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ» | Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք․ Ավինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը | Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ. Ոսկան Սարգսյան | Էս մի հանրայինում Պետրոս Չի լինելու․ Անկախ լրագրողը դրամահավաք է իրականացնում | Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ կառավարություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո՞ղ ա պետք ա դուրս գանք. Ավինյանը՝ նիստի ընթացքոմ հնչած երկարատև զանգից հետո | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևները շատացել են, խնդիրները` սրվել, համակարգը «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում, ներդրում է պետք | Վահե Ղազարյանը հանդիպում- քննարկում է ունեցել լրագրողների հետ | Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծեր բացել, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կնոջ են սպանել, դին փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ. բացառիկ մանրամասներ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Լրահոս

Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է․ Սուրեն Պետրոսյան

Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է, և էլի մարսում է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը՝ արձագանքելով «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, որ Սուրեն Պետրոսյանը եկել է Նիկոլի Փաշինյանի օրակարգով.

«Ասեմ ավելին՝ քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետևաբար իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են, ովքեր նվազագույն պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացներից ու քաղաքակրթությունից, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է։ Երբ ինչ-որ մեկին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու մեջ, չպետք է մոռանան, թե ովքեր էին քվեարկում, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության ու ովքեր էին մրցավազքի մեջ, թե ով ավելի շուտ միացավ Փաշինյանին։ Հետևաբար, եթե կա մեկը, որը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկում՝ կամա, թե ակամա, դա միայն իրենք են»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031