Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

Իշխան Սաղաթելյանը եւ Գեղամ Մանուկյանը հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ բարեկամական խմբի անդամ Գեղամ Մանուկյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական հարցերին և մի շարք այլ խնդիրների։

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով տիկին դեսպանին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների՝ պատմականորեն ձևավորված բարեկամությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի ու Սիրիայի ունեցած շահերի և, ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։

Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ հուլիսի 15-ին կայանալիք Սիրիայի խորհրդարանական ընտրություններից հետո կարճ ժամանակում կձեւավորվի ՀՀ ԱԺ–ի հետ բարեկամական խումբը եւ կվերսկսվի միջխորհրդարանական համագործակցությունը։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը:

 

ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակ

Facebook
Twitter

Կարդացեք նաև