Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Փաշինյանն այնպիսի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեց Ադրբեջանի հետ, որը պետք է նպաստեր իր ներքին իշխանության կայունացմանը. ՀՀ ԱԳ նախկին նախարար

Նույնիսկ 2020-ին Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չուներ պատերազմ սկսելու, պատճառ չուներ, եթե չլինեին Փաշինյանի գործած սխալները: Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Եթե չլիներ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եթե չլիներ նրա հայտարարությունը, որ սկսում եմ զրոյական կետից, եթե չլիներ իր հայտարարությունը, որ այն, ինչ մինչեւ հիմա արվել է, դա առոչինչ է: Եթե չլիներ Փաշինյանի հայտարարությունը, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար: Այս ամենը Ադրբեջանին բերեց համոզման, որ Հայաստանի նոր ղեկավարի հետ բանակցելն անիմաստ է, դա պետք է մի կողմ դնել եւ նայել հարցի այլ լուծման: Ու երբ նրանք տեսան, որ դրոնների գնումների տարափի տակ Հայաստանը ձեռքերը ծալած նստած է, երբ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում ամբողջությամն դարձել է հօգուտ Ադրբեջանի, երբ դու քո հույսը կորցրել ես բանակցային ճանապարհով լուծման հասնելու, բնականաբար, այդ երկուսի համադրումով կարող են մի եզրահանգման գալ՝ հարցը լուծել ուժի տարբերակով:

Բացի այդ, Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ Հայաստանը սխալ քաղաքականություն է վարում Արեւմուտքի հետ, Ռուսաստանի հետ: Այդ ամբողջի մեջ Ադրբեջանը փորձեց գնալ պատերազմի: Այսինքն նույնիսկ 2020-ին որեւէ տրամաբանական հիմք կարող էր չլինել, եթե չլինեին Փաշինյանի արած կոպիտ սխալները»,- ասել է Օսկանյանը:

ԱԳ նախկին նախարարն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է աներ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմից խուսափելու համար, նշել է. «Նիկոլ Փաշինյանն ուղղակի պետք է շարունակականություն տար այն ամենին, ինչը գոյություն ուներ մինչ այդ. Բայց նա հենց առաջին օրվանից սկսեց սխալներ թույլ տալ, որովհետեւ իր կենտրոնացումը ոչ թե Ղարաբաղի հարցի վրա էր, արտաքին խնդիրների վրա էր, այլ ավելի շատ ներքին: Իշխանափոխության ժամանակ նա բազում խոստումներ էր տվել ներքին խնդիրներ լուծելու, մարդկանց պատժելու, եւ ինքը սկսեց կենտրոնանալ նախկինների վրա, գնաց նրանց պատժելու ճանապարհով, որ կարողանա կոնսոլիդացնել իր իշխանությունը: Դա բերեց արտաքին աշխարհում սխալների, եւ դրանց ամբողջ ընթացքը բերեց պատերազմի եւ նրան, ինչն այսօր ունենք: Եթե նա հենց սկզբից կենտրոնանար Արցախի հարցի լուծման վրա, ռեալ հնարավորություններ ուներ ինքը, որ մենք խաղաղ լուծում ունենայինք, ունենայինք Արցախի ԼՂԻՄ-ի սահմաններով, ունենայինք Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը եւ նաեւ ունենալ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Դրա համար կային լայն հնարավորություններ:

Բայց Փաշինյանը դիվանագիտությունից շատ հեռու մարդ էր, չէր հասկանում, հակասական հայտարարություններ արեց, այնպիսի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեց Ադրբեջանի հետ, որը պետք է նպաստեր իր ներքին իշխանության կայունացմանը՝ Ադրբեջանի մոտ հստակ ակնկալիքներ առաջացնելու, որը հետո չկարողացավ կարճ ժամանակում իրականացնել: Դրա հետեւանքը եղավ պատերազմ, դրանից հետո ընդհանրապես, այս ընթացքը հանգեցրեց Արցախի ամբողջական կորստին, եւ այսօր արդեն կանգնել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության որոշ կորուստների վտանգի առջեւ»:

Նա հիշեցրել է, որ իր ԱԳ նախարար եղած ժամանակ իշխանությունը պատրաստ էր զիջումներով գնալ հարցի կարգավորման. «Ես համոզված եմ, որ մեզ հաջորդող Սերժ Սարգսյանի իշխանությունը եւս  պատրաստ էին դրան: Բնականաբար, այդտեղ համարձակ քայլերի կարիք կար, եւ դրա համար որոշակի երաշխիքների անհրժեշտությունը, որը մենք չէինք կարողանում ձեռք բերել: Հաշվի առնելով լայն ու մեծ լեգիտիմությունը, Փաշինյանը նախկին բոլոր նախագահներից ամենալայն հնարավորություններն ուներ այդ զիջումներն անելու՝ հարցի խաղաղ կարգավորման համար՝ հօգուտ Հայաստանի ու Արցախի: Խոսքը տարածքներ վերադարձնելու մասին է՝ Արցախի կարգավիճակի դիմաց՝ վերջնական կամ անցումային ժամանակավոր: Այնտեղ խոսքը 5+2 տարածքների մասին է: 5 տարով մենք կարող էինք ստանալ միջանկյալ կարգավիճակ, որը կարող էր ընդունելի լինել բոլորի համար՝ ներառյալ Ադրբեջանի, միջանցք Արցախը Հայաստանին կապող, եւ հնարավորություն ապագայում հանրաքվեի միջոցով որոշել Արցախի կարգավիճակը: Եթե Փաշինյանը վերցներ յդ փաստաթուղթը, կանչեր համապատասխան մարդկանց, ներառյալ ինձ՝ հասկանալու այդ փաստաթղթի ողջ էությունը, բոլոր հնարավոր ծալքերը, որի մասին ինքը խոսել է, ասել է՝ ինձ համար անհասկանալի կետեր կան, փորձում եմ դա Ադրբեջանի ղեկավարից պարզել, դա ինքը պետք է մեզնից պարզեր եւ կարողանար 5 տարածքները տալով ապահովել այդ միջանկյալ կարգավիճակը: Իսկ մյուս երկու տարածքները՝ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը ինքը կարող էր պայմանավորվել որոշ տարի անց, անկախ նրանից՝ հանրաքվեն եղել է, թե ոչ, դրանք վերադարձնել: Բայց մինչ այդ Արցախի միջանկյալ կարգավիճակը արդեն կլիներ ամրագրված, ճանաչված բոլորի կողմից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ կողմից: Այս բոլոր դրույթները այդ փաստաթղթում կային: Փաշինյանը այդ բոլորը գցեց աղբամանը, ասաց՝ ես սկսում եմ իմ զրոյական կետից, եւ դրանով մեր ժողովրդի գլխին բերեց պատերազմ»:

Նա նաեւ ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ սխալներից մեկն էլ այն է, որ Փաշինյանը կարծես համաձայնել է Ադրբեջանի պհանջով ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը փակել. «Կամ պետք է իշխանությունները մտափոխվեն, կամ իշխանությունները փոխվեն, լինի այնպիսի իշխանություն, որը կկարողանա բանակցային ողջ օրակարգի տրամաբանությունը փոխել, եւ դա կլինի ավելի կայուն ընթացքի վրա, եւ կարող է բերել երկարատեւ ու արդար խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև