Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

Վարդան Հարությունյանն ականանետային գնդակոծությունների ժամանակ տարհանել է 12 վիրավոր զինվորի. ՌԴ ՊՆ

Շարքային Վարդան Հարությունյանը հատուկ ռազմական ​​գործողության ընթացքում, հանդես գալով բժշկական վաշտի կազմում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և մարտադաշտից զինծառայողներին տարհանելու աշխատանքներ է կատարել։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։«Գտնվելով անտառաշերտի մոտ՝ շարքային Հարությունյանին ուկրաինացի զինյալների հարձակումը հետ մղելիս վիրավորված զինվորականներին տարհանելու առաջադրանք է ստացել։

Չնայած ուկրաինական արմատականների անդադար ականանետային գնդակոծություններին, շարքային Հարությունյանը, վտանգելով սեփական կյանքը, տարհանել է տարբեր ծանրության բեկորային վնասվածքներ ստացած 12 զինծառայողի։Ընկերներին տարհանման վայր հասցնելով՝ Վարդանը նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնություն, որից հետո նրանց տեղավորել է ժամանած մեքենայում։ Տրանսպորտային երթուղու երկայնքով շարքային Հարությունյանը շարունակել է օգնություն ցուցաբերել և վերահսկել վիրավորների վիճակը։

Շարքային Հարությունյանի գրագետ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բոլոր վիրավոր զինծառայողներն օպերատիվ կերպով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Զինվորների կյանքը փրկվել է»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև