Հավաստի լուրեր

Կապանի 27-ամյա բնակչուհին ձերբակալվել է քաջարանցի երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» | Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ» | Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք․ Ավինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը | Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ. Ոսկան Սարգսյան | Էս մի հանրայինում Պետրոս Չի լինելու․ Անկախ լրագրողը դրամահավաք է իրականացնում | Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ կառավարություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո՞ղ ա պետք ա դուրս գանք. Ավինյանը՝ նիստի ընթացքոմ հնչած երկարատև զանգից հետո | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևները շատացել են, խնդիրները` սրվել, համակարգը «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում, ներդրում է պետք | Վահե Ղազարյանը հանդիպում- քննարկում է ունեցել լրագրողների հետ | Պաշտոնական Երևանը չի շտապում փակագծեր բացել, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կնոջ են սպանել, դին փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ. բացառիկ մանրամասներ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Լրահոս

Ո՞ւմ դուստրն է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզում՝ Տաթև վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերևս սրանով  էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, և եղավ այն, ինչ եղավ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է  Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարևանների հետ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ Տաթևում մոտենալով  սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, և պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է և հարցեր ունի սրբազանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031