Հավաստի լուրեր

Ողբերգական վթար. կա զnհ, վիրшվոր | Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնшկшն ու արնшքшմ լինող երիտшսшրդի | Ողբերգական լուր Թուրքիայից. կան զոհեր | ՇՄ նախարարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները

Լրահոս

Ի՞նչ է Ալիևը պահանջում փոխել ՀՀ Սահմանադրության մեջ. կա երկու հիմնական կետ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Ադրբեջանի «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով:

Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝
1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն (ակնհայտ է չէ՞ որ երկիրն է)։
Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով.
2) «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։
Այս առաջարկները «Արևմտյան Ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնված են բացարձակ կեղծիքի վրա, որ անտեսել չի կարելի։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներ նշում են, որ «վերաբնանեցման» ենթակաների թիվը 300,000 է:
Դրանք ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանության խաղաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարվում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականություն. պարզապես դա արվում է մարդասիրական քողի ներքո։
Սա այն է, ինչ արվեց Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիվիստներով», հետո ադրբեջանական անցակետի տեղադրումը և Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից հետո էլ զինված հարձակումներն Արցախի նկատմամբ։
Այս ամենը ցուցադրվել է ադրբեջանական իշխանության «Baku TV» հեռուստատեսությամբ, որտեղ «հիմնավորվում է» կեղծ փաստեր ներկայացնելով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև