ՀՀ տարածքում կրшկոցներ, պшյթյուններ չեն արձանագրվել․ ՊՆ | Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար | Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

Լրահոս

1 օրում երկու մահ Արմավիր ՔԿՀ-ում

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություններ» (հանկարծամահություններ) հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հայտնում է shamshyan.com-ը:

Հուլիսի 1-ին՝ ժամը 01։45-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Արմավիր» քրեկատարողական հիմնարկից «թոքի այտուց, կարտիոգեն շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ 57-ամյա Հովհաննես Կ․-ն է, ով հունիսի 30-ին ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի բանտում ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչից հետո նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Նույն օրը ժամը 11։40-ի սահմաններում դարձյալ «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ ժամը 08։20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «սեպտիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ մահացածը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր, 59-ամյա Գագիկ Հ․-ն է, ում ինքնազգացողությունը հունիսի 30-ին ժամը 22։10-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, որտեղ էլ մահացել է։

Արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031