Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Ադրբեջանի հետ «հորով-մորով» արեցինք. Միրզոյանը խոսել է Վրաստանի հետ սահմանազատման մասին

Սա իմ առաջին այցն է Թբիլիսի ՀՀ-ի ու Վրաստանի միջև ռազմավարական գործըներության հաստատումից հետո: Այս մասին Թբիլիսիում ՀՀ-ի ու Վրաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունները լցվել են նոր տարրերով, նոր բաղադրիչներով: Մեր հարաբերությունները սրընթաց զարգացում են ապրում, ունենք հարուստ օրակարգ: Բարձր մակարդակի երկխոսությունից բացի  ՀՀ-ն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից մինչև զբոսաշրջություն»,- ասաց նա:

Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ի ու Վրաստանի միջև փոխադարձ առևտրում կա նշանակալի առաջընթաց:

«ՀՀ-ն ու Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում  բարեկամական, ընկերական մթնոլորում  շարունակել ու ըստ հնարավորության ավարտին հասցնել սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Այս աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային երբեմն սրընթաց զարգացումների համատեքստում կաևոր է մեր փոխգործակցությունը»,- նշեց Միրզոյանը:

Արտգործնախարարն ավելացրեց, որ անդրադարձել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

«Անդրադարձել ենք այն զարգացուներին, որոնց առնչվում են Հայաստանն ու Վրաստանը: Տեսաք, թե Հայաստանում ինչ ոգևորությամբ ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածության կարգավիճակ ստանալու լուրը, սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այլև տարածաշրջանային  զարգացումների համատեքստում: Հայաստանը ևս ԵՄ-ի հետ ունի բովանդակային նոր գործընկերություն, նոր օրակարգ  ու մենք  միասին բացահայտում ենք ԵՄ-ի նոր հորիզոնները»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև