Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական անձնագրով ենք, բայց քաղաքացի չենք. արցախցիները դիմել են դատարան | Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն | Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի ՄԱԿ-ի ելույթը Պուգաչովայի երգի ռեմիքսն էր. «Нас бьют, мы болтаем». Արմեն Աշոտյան | Դիմացս կանգնեց ու խուլիգանի պես պահեց, այո տրորված. Սրբազանը` ոստիկանապետին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատին ես տալու». Սրբազանի ու ոստիկանապետի միջև բախում եղավ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տղու տեղ մի դիր», «Տո դու քեզ տղու տեղ մի դիր». բախում Սրբազանի ու ոստիկանապետի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական ստորաբաժանումներ, հատուկ ջոկատայիններ հանրային հեռուստաընկերության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե անհրաժեշտ լինի հատուկ միջոց կիրառվի. ոստիկանապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքներ են | Բարձր լարում Հանրապետության հրապարակում. իշխանությունը պատրաստ է հատուկ միջոց կիրառել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ

Լրահոս

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն Հայաստանում

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև