Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները | ՈՒՂԻՂ. Անի Գևորգյանի և Հռիփսիմի Ջեբեջյանի գործերով զարգացումներ | Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի. Հանրապետության հրապարակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՂԻՂ. Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում | 44-օրյա պատերազմի մասնակիցը մի ամբողջ «զինանոց» էր թողել Արմավիրի մարզում

Լրահոս

Խոսքի ազատությանը խոչընտոդելը Հայաստանի իշխանությունների բրենդն ու թրենդն է ․ գործի են դրվել խամաճիկներ

Հայաստանում  այլևս  նորմ  ու  կարգ է  քաղաքացիների, լրատվամիջոցների, առանձին լրագրողների մասնագիտական  գործունեությունը խափանելը, խանգարելը: Նորմ է նաև  լրագրողների դեմ մեկ կամ մի քանի վարձու  ոստիկանների  միջոցով, նրանց գրած հաղորդումներով,  լրագրողների դեմ  հարձակումներ գործելը, քրեական վարույթներ նախաձեռնելը: Ընդ որում, Հայաստանի իշխանությունները դա անում են միջազգային բոլոր  կառույցներում ներգրավված լինելով, խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը իրենց հավատարմությունը  վկայող կարգախոսների ներքո: Անում են  և՛ լուրջ դեմքով, և՛  քմծիծաղով, և՛   անթաքույց ծաղրով:

Հայաստանում   քաղաքացիների , լրագրողների և լրատվամիջոցների  դեմ ՝պետական մարկարդակով, իրականացվող  խոսքի, արտահայտվելու ազատության դեմ համակարգային պայքարի արդեն հայտնի  դեպքերին ամեն օր ավելանում են նորերը. Անժելա  Թովմասյան, Անի Գևորգյան, Հռիփսիմե Ջեբեջյան՝ լրագրողներ են , որոնց նկատմամբ  Հայաստանի  իշխանությունների հարձակումները, մասնագիտական հալածանքն ու  քաղաքական հետապնդումը  թարմ դեպքերի շարքն  են դասվում: Բոլորովին վերջերս նրանց շարքը համալրեց  գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի անուն-ազգանունը, որի  դեմ հաղորդումներ են ներկայացրել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի իրավապահ համակարգի  բոլոր  ղեկավարները՝ Շիրակի մարզի Չիչոյան դատախազը, նրա  տեղակալ Արեգ Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ  Աղասի Իսահակյանը, նրա ղեկավարած վարչության երեք քննիչները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Շիրակի մարզային վարչության պետի  նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության  «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանն և այդ բաժնից երկու  ոստիկանները: Ընդ որում, այս բոլորի հաղորդոմների հիման վրա, Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը քննվում է  ոչ  ավել, ոչ պակաս   ՀՀ քննչական կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում: Թե  ինչո՞ւ  և ինչպե՞ս է  գյումրեցի հետաքննող լրագրողի  նկատմամբ ապօրինի  նախաձեռնված քրեական վարույթը  հասել այդ  ստորաբաժանում, պարզ չէ:

Սակայն պարզ է՝ առկա են հալածանքի և հետապնդման համակարգված պետական պատվեր և գործողություն իրականացնողներ:  Խոսքի ազատության նկատմամբ պետական համակարգված պատվերի (քաղաքականության) մասին ապացույցն է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հատուկ գործող կառուցը:  Դրա մասին է վկայում,  այդ կառույցի կողմից, Լիլիթ Աղեկյանին տրամադրած փաստաթուղթը: Վերջինիս նկատմամբ  հարուցված  հանրային քրեական վարույթի  նյութերում  բաց ու անթաքուց  գրված է.  «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության պետի ՊԺԿ Գ.Մկրտչյանի կողմից  ներկայացվել է  հաղորդում՝   կից փաստաթղթերով,  այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության ծառայության կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ֆեյսբուքյան «Lilit Aghekyan» օգտատերը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին «Facebook» սոցիալական ցանցում հրապարակել է քննիչի, քննչական մարմինների ղեկավարի և մարդու իրավունքների պաշտպանի մասին արատավորող և նրանց` ՀՀ սահմանադրության 23-րդ 31-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին և օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ» :

Փաստորեն,  չի  էլ թաքցվում, որ ինչպես շատերի, այդպես էլ Լիլիթ Աղեկյանի ֆեյսբուքյան էջը   մշատադիտարկվում է Հայաստանի ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից: Սա  ոչ միայն   գրաքննություն է, այլ  բարոյական կափարիչ, որի տակ հայտվում են օրվա իշխանության կողմից ատելի  մարդիկ: Ֆեյսբուքում  հրապարակվող նյութերը դառնում  են «կոմպրոմատներ»՝անհրաժեշտ պահին դրանց հիման վրա քրեական վարույթներ նախաձեռնելու համար:

Երկրորդն էլ՝ շինծու և կարած քրեական այս վարույթի  նյութերց պարզ չէ, թե Աղեկյանն այդ ի՞նչ  տեղեկություն է հրապարակել, որով  վնասել է  Շիրակի մարզի իրավապահ համակարգի ղեկավարների և  ՀՀ մարդու իրավունքների  պաշտպանի   իրավունքներն ու  օրինական շահերը: Իսկ  որ ամենահետաքրքիրն է՝ հանրային հետապնդման որոշման մեջ Լ. Աղեկյանից «տուժածներից»  շարքում բացակայում է ՀՀ մարդու իրավունքերի  պաշտպանի  անուն-ազգանունը, թեև պարբերություններից մեկում հիշատակված էր  այդ պաշտոնյայի անունն ևս:

Միանշանակ է ՝ այս լրագրողի նկատմամբ ևս, Նիկոլ Փաշինյանի ռեժիմը  գործի է դրել  իր  ուժային արսենալի՝  ազատ խոսքը բանտարկելու, խամաճիկներին: Այս  դեպքն աննախադեպ է նրանով, որ, նախ, մի ողջ մարզի  բոլոր  իրավապահներն են հարձակվել լրագրողի վրա՝ իր մասնագիտական գործունեության պատճառով, երկրորդն  էլ՝ լրագրողը  բացահայտել է ոչ թե միայն  Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի զարհուրելի ծավալի  հանցագործությունները,այլև, փաստացի, իրավապահների պաշտոնեական անգործությունը՝ կրթական հաստատության ղեկավարի արձանագրված ապօրինությունները, ֆինանսական հափշտակությունները  տեսնելու և չտեսնելու տալու փաստերը: Ընդ որում, քրեական գործի նյութերում բացահայտ գրված է, որ հենց նշված  կրթական հաստատության տնօրենի վերաբերյալ Լիլիթ Աղեկյանի դիմումները,  լրագրողի ֆեյսբուքյան գրառումներն ու ուղիղ եթերները հիմք են հանդիսացել իմպերատիվ հրահանգ իջեցնել քննիչին՝ քրեական վարույթ հարուցել լրագրողի նկատմամբ:Լրագրողի հրապարակային բացահայտումներից և  իրավիճակին  բնորոշ որակումներից վիրավորվել  են Շիրակի մարզի իրավապահ համակարգի բոլոր  ղեկավարների սրտերը:

Կոռումպացվածների  դեմ պայքարը Շիրակի մարզում, փաստորեն, ունի այսպիսի  դրսևորում. փորձել պատժել ոչ թե կոռուպցիոներներին, այլ  դրա մասին բարձրաձայնած և անուններ հնչեցրած, իր կարծիքը արատավոր երևույթների և  հանցավոր փաստերի վերաբերյալ    հայտնած  լրագրողին:

Այժմ արդեն պարզ է, որ Լիլիթ Աղեկյանի դեմ նշված դպրոցի  նախկին տնօրենի թվով  7  հայցերը քաղաքացիական դատարանում՝ շուրջ 10.000 դոլարի բարոյական վնասի հատուցման  պահանջով՝ իբր վիրավորանքի և զրպարտության հոդվածներով,  պատվիրված և  ուղղորդված են Շիրակի մարզի իրավապահների, մասնավորապես, Շիրակի մարզի դատախազի ու նրա տեղակալի կողմից:

Ոչ  նիկոլական մտածելակերպ ունեցող լրագրողներին, ստալինյան մեթոդներով,    լռեցնելու  փաշինյանական ջանքերը «սառեցնող էֆեկտ»-ի՝  «chilling effect»-ի  տրամաբանության մեջ են արվում:  «Chilling effect»-ը՝ «սառեցնող էֆեկտը» մի երևույթ է , երբ անհատները կամ խմբերը ձեռնպահ են մնում արտահայտվելուց՝ վախենալով խախտել օրենքը կամ կանոնակարգը: Սառեցնող ազդեցությունները սովորաբար տեղի են ունենում, երբ օրենքը կամ չափազանց լայն է մեկնաբանվում, կամ չափազանց անորոշ է: Նման դեպքում անհատները հեռու են մնում արտահայտվելու իրավունքից, քանի որ մտավախություն են ունենում, որ օրենքների անորոշության և օրենքի լայն մեկնաբանման հիմքով պետության գործակալները հաշվեհարդար կտեսնեն իրենց նկատմամբ  և նրանք հանիրավի կդառնան կառավարության կողմից հետապնդման ու պատժիչ գործողությունների թիրախ  (զոհ):

Ելնելով  Հայաստանում խոսքի ազատության  և այն  կիրառող  անձանց նկատմամբ     ռեպրեսիվ  մեթոդներից՝ դատապարտում ենք խոսքի, մամուլի, ազատ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, որոնք Նիկոլ Փաշինյանի իրավապահների համար սովորական,  հեշտ կիրառելի  և ժամացույցի պես, աշխատող մեխանիզմի  են վերածվել:

Ժողովրդավարության բաստիոնը  փլվում է, որի ավերակների տակ մնում են, ցավոք,  ոչ թե այն  փլուզողները, այլ   նրանք, ովքեր գիտեն  բաստիոնի  և ժողովրդավարության իսկական, ոչ թե բուտաֆորիկ արժեքը: Իսկ այն, որ  բաստիոնը փլվում է, վկայում է  «Ֆրիդըմ Հաուս»  (Freedom House) միջազգային  հեղինակավոր  կազմակերպության  վերջին զեկույցը Հայաստանի մասին:

Սույն հայտարարությունը, որը վերաբերվում է Հայաստանում լրագրողների մտքի, խոսքի, խղճի, քաղաքական դավանքի ազատության սահմանանափակումներին, բաց է ստորագրության համար  բոլոր համախոհների, այդ թվում ՝ ազատամիտ քաղաքացիների համար:

Խոսքի ազատությանը  խոչընտոդելը  Հայաստանի իշխանությունների  բրենդն է ու թրենդն   

Facebook
Twitter

Կարդացեք նաև