Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Երևանում տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականցվողների ծավալն այս շրջանում էականորեն մեծ է լինելու. Ավինյան

Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ քաղաքապետարանի համար:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականցման համար: Խոսքը նրանց մասին է, որոնք մինչև 2021 թ-ի հունվարի մեկն են գրանցվել, բայց սա չի նշանակում, որ բոլորն օրինականցվում են: Սա նշանակում է օրինականցվողների ծավալն այս շրջանում էականորեն մեծ է լինելու»,- ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել:

«Եթե որոշ ընկերություններ կամ որոշ մարդիկ կմոտենան ձեզ այս կամ այն հարցով օրինականացման հետ կապված և կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, ուզում եմ տեղեկացնել, որ դրանք ուղղակի այս իրավիճակից փորձում են որոշակի գումար վաստակել»,- ասաց նա:

Քաղաքապետը վստահեցրեց, որ այդ միջնորդական ծառայություններ առաջարկող մարդիկ և ընկերությունները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ այս որոշումների վրա:

Նա խնդրեց, որ դիմումները թարմացնեն, եթե կան այդպիսի դիմումներ և վստահ լինեն, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով կդիտարկի հարցերը և համապատասխան որոշումներ կկաայցնի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031