Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը:
Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:
Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը:
Տեսանյութն այստեղ՝ https://www.facebook.com/watch/?mibextid=WC7FNe&v=1140155580430992&rdid=zn7s7DpjRyTsRNrV


















































