Skip to main content

Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լրահոս

Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է

2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել են հավաքված բազմաթիվ անձանց, ովքեր, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բարձրաձայն վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել։

Ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով ներկայանալով, օրինական պահանջ են ներկայացրել՝ հակահասարակական և հակաբարոյական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ, սակայն նշված անձինք ոչ միայն չեն ենթարկվել նրանց կողմից ներկայացված օրինական պահանջին, այլև սկսել են հայհոյել նաև ոստիկանության ծառայողներին և հարձակվել վերջիններիս վրա՝ հարվածելով և քաշքշելով նրանց։

Արդյունքում՝ ոստիկանները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, փորձել են ձերբակալել նրանց, սակայն վերջիններս շարունակել են հարվածել և քաշքշել ոստիկանության ծառայողներին։

Ոստիկաններին հարվածող անձանցից մեկը փորձել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, ինչը ոստիկաններից մեկը փորձել է կանխել, սակայն ավտոմեքենայի վարորդը վարել է ավտոմեքենան՝ քաշելով ոստիկանին։

Վիճաբանության մասնակիցների կողմից հասցված հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ են պատճառվել ոստիկանության ծառայողներին, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած անձանցից 6-ը դեպքի վայրից տարվել են ոստիկանության բաժին։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 6 անձինք ձերբակալվել են։

Պարզվել է, որ բացի նշված անձանցից, վիճաբանության ժամանակ այլ անձինք ևս հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են փայտե մահակներ, դանակներ և արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, ստուգվել են ձերբակալված անձանց սթափության վիճակը։ Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, վերջիններիս վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031