Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Մեր բարեկամ պետություններն են մեր անվտանգության ու շահերի համար մտահոգվում․ Դա խոսում է կառավարություն կոչվածի չգոյության մասին․ Բագրատ Սրբազան

Ինչ էլ որ տեղի ունենա, տեղի է ունենալու ի վնաս մեզ։ Այն ընթացքը, որը տեսնում ենք, ոչ մի կերպով չի նպաստում ՀՀ շահերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպմանը։ Սրբազանի  դիտարկմամբ՝ թափանցիկ չի ասվում՝ ինչ է քննարկվել։

«Այդ ձևական, տեսանելի մասը՝ սահման գնալ-գալը, սահմանային հանդիպում ունենալը, ոչ մի էական տեղեկություն չի տալիս մեզ»,- ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ նախօրեին  թուրքական կողմը «կառուցողական» էր համարել Ռուբինյանի հետ հանդիպումը, Ռուբինյանն էլ իր հերթին հայտարարել էր, թե «լավ հանդիպում» է անցկացրել Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչի հետ։

Իշխանության պնդումներին էլ, թե «առանց նախապայմանների» է ընթանում «կարգավորման» գործընթացը, Սրբազանն արձագանքեց․

«Ի՞նչ առանց նախապայման․ ամբողջ նախապայմաններ են։ «Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանը չի խոսե՞լ։ Առանց նախապայմանը էլ ո՞րն է»,- ընդգծեց Սրբազանը։

Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իրանական կողմը, ՀՀ իշխանությունների լռության ֆոնին, ստիպված ինքն է բարձրաձայնում, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը չի բխում Հայաստանի շահերից։

«Գնահատելի է, որ Իրանը, որպես մեր բարեկամ երկիր, հաստատուն կերպով անընդհատ նշում է այդ հանգամանքի մասին։ Կարծես մեր ամբողջ հույսը նաև իրենց վրա լինի՝ պաշտպանության իմաստով, խնդիրներն արծարծելու իմաստով։ Այլ պետություններն են մեր անվտանգությամբ  մտահոգվում, սա խոսում է ՀՀ կառավարություն կոչվածի չգոյության մասին»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031