Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

«Ծիծեռնակ»-ում ճամբարականները ձեռք են բերում հայրենաճանաչություն, ծանոթանում հայկական հոգևոր-մշակութային արժեքներին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոներին և սրբազան ավանդություններին

  • Հուլիսի 31-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում մեկնարկեց հերթական ամենամյա ամառային ճամբարային տարին։ Ճամբարը հիմնադրվել է Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ ՝Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ և ջանքերով։ Այն այս տարի բարեկարգվել և նորոգվել էր Գուգարաց թեմի և անձամբ նրա առաջնորդ՝Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ջանքերի շնորհիվ՝ հայ բարեպաշտ մարդկանց աջակցությամբ։ Ճամբարի բացումը իր ներկայությամբ պատվեց և ճամբարականներին ու ներկաներին օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի Գերաշնորհ հոգևոր առաջնորդը։ Ճամբարականները ճաշակեցին հանուն Հայկական պետության և պետականության, նրա ապագա հաղթանակների ու վերափոխման համար, Գուգարաց թեմի և ՀՀԿ հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովը կողմից կազմակերպված և մատուցված Սուրբ մատաղը։ Ապա ավանդական ճամբարային տողանին ճամբարական յոթը ջոկատները ճամբարի տնօրեն Սևակ Սարգսյանին զեկուցեցին իրենց մասնակցության մասին։

Ամառային ճամբարի ընթացքում ճամբարականները ձեռք են բերում հայրենաճանաչություն, ծանոթանում հայկական հոգևոր-մշակութային արժեքներին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոներին և սրբազան ավանդություններին, որը կարևոր է մեր ժողովրդի հայրենապաշտ և ազգասեր նորահաս սերնդին քրիստոնեական արժեքներով և հավատով կրթության ու դաստիարակության համար։ Այդ նպատակով ՀՀԿ հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովը Գուգարաց թեմի հետ կազմակերպել էր նաև «Սա՛ Հայաստան է և վերջ» խորագրով համերգը։

Համերգային երեկոյին բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովի նախագահ՝ Վոլոդյա Գասպարյանը, որն իր խոսքում հատկապես կարևորեց ճամբարի դերը նորահաս սերնդի հայրենասիրական կրթության և դաստիարակության մեջ։

Երեկոյին բանախոսությամբ հանդես եկավ և երեկոն վարեց մշակութային գործիչ, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Իրենց մասնակցությունն էին բերել և հեղինակային երգերի կատարումներով համերգային երեկոյին հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ՝Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը, նրա որդին՝ Արման Ամալյանը, Արմեն Ներսիսյանը և Գոռ Մեծոյանը, նաև Վանաձոր քաղաքի «Տաթև» մշակութային կենտրոնի պարախումբը։

Երեկոյին ներկա էր ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Բազմաթիվ հյուրեր և մշակութային գործիչներ, ճամբարականների ծնողներ ,այդ օրը վայելեցին Հայոց Հայրենիքի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մշտարթուն զինվոր և հավատքի պահապան արտիստների լավագույն կատարումները։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031