Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Արտգործնախարարը, որը փոշեկուլի փող չուներ, 250 000 դոլարանոց տուն է գնում

Բագրատ Սրբազանը Մասիս քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ հիշեք, թե ինչ էին խոսում գործող իշխանության այսօրվա անդամները՝ իշխանության գալուց առաջ և ինչպիսի պատկեր է հիմա, երբ նրանք իշխանության ղեկին են։

«Մի փոքրիկ տուն տեսել են՝ ասել են «դղյակ»․ Իջևանում դղյակ չեն կառուցու՞մ էդ «դղյակ» ասողները։ Կառուցում են, շատ լավ դղյակներ են կառուցում, և ընդամենը մի քանի տարվա մեջ։

Ընդամենը մի քանի տարվա մեջ արտգործնախարարը, որը փոշեկուլի փող չուներ, 250 000 դոլարանոց տուն է գնում։ Պաշտպանության նախարարը, որը պատմության ուսուցիչ էր, եկել է իշխանության, իր ապիկարության պատճառով Ազատ գյուղում զինվորները վառվել են կացարանի մեջ, ինքը շարունակում է տներ գնել՝ թանկանոց։ Սա բարոյականության ո՞ր աստիճանն է։ Բա, քննադատում էիք կոռուպցիան, տները, մեքենաները, դուք ավելի սարսափելին եք անում։

49 հատ նոր մեքենա են գնել՝ ի՞նչ միջոցներով, ու՞մ հաշվից հանած»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա անդրադարձավ նաև Սրբազան պայքարի դեմ սև քարոզչություն իրականացնելու համար իշխանության ծախսած հսկայական ռեսուրսներին․

«Մեր պայքարը սևացնելու համար տեղեկատվական դաշտում զուտ մեկ ամսում մինչև  50 միլիոն դոլար են ծախսել։ Ստացվե՞լ է․ չի ստացվել, որովհետև ճշմարիտ մարդկանց պայքար է սա, որովհետև դռների հետևներում կեղծ պրոֆիլներով փող ուտող, ծախված մարդկանց պայքար չէ, այլ պարզ երեսով կանգնած մարդկանց պայքար է։

Երեկ էլ կառավարության աշխատակազմի ֆեյքերի ՊՈԱԿ-ի ատամանն ասում է, իբրև իմ ասածները «զառանցանք են», կառավարությունը փողերը ծախսում է «ըստ նպատակահարմարության՝ պետության շահի համար»։ Ծիծաղելի է։ Սրանց նայիր․․․ Սնուփ Դոգի չեղած համերգի համար ինչքա՞ն փող ծախսեցիք։ Մնացածը դեռ չեմ ասում։

Իսկ այս 47-50 միլիոնը, որ ասում եմ, հենց էդ ՊՈԱԿ-ի միջոցով են արել, «Վիվառո»-ների միջոցով են արել՝ սևացրել՝ օրը 24 ժամ, հսկայական փողեր ծախսել, կեղծ պրոֆիլներ բացել, մարդկանց փչացրել՝ ասելով՝ դուք մարդ չեք, գործիք եք։

Ա՛յ սա է կեղծիքը, սուտը։

Փողով փորձում են անել ամեն ինչ, բայց իրենք են ժամանակին խոսել կոռուպցիայի մասին, դղյակների մասին, մեքենաների մասին, «թալան» կեղտոտ բառը մտցրել մեր բառապաշարի մեջ։

Իսկ հիմա ի՞նչ են անում․․․»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/39d05926cc1e1757386bc06cca14183e

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031