Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճում դիմավորում են ավանդական ծափերով | ՈՒՂԻՂ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի մարտնչեք, զադնի չտանք. Առուշանյանը` գորիսեցիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոգին կոտրել հնրավոր չէ, սկզբունքի և գաղափարի համար պետք է և կյանք տալ դատապարտվել. Առուշանյան | Ինչ- որ տեղ, ինչ -որ բան սխալ է. Միրզոյանը համաժողովի բացմանը մեջբերեց Սարոյանին | «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ կալանքի, իմ որոշումն է հրաժարական չտալ. Առուշ Առուշանյան | ՈՒՂԻՂ. Արդյոք կկալանավորվի Առուշ Առուշանյանը. դատական նիստին զուգընթաց ակցիա Գորիսում | Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ինձ հարցնեն Ալենին ու Անին սպանենք ՀՀ հարցը կլուծվի, ես կասեմ` այո, բայց առաջինն Անիին | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լա’վ եմ անում, մուտիլովկեք մի տարածի. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ի լրագրողին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, տեսե՞լ եք՝ մի անգամ Ալիևին մի բան ասեն, մեղադրեն | Այսօրվա ընդդիմությունը մեզ համար Աստծո պարգևն է. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառուսական արշավ չի եղել, եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ինձ դիմադրելը հակաալենյան արշա՞վ կլինի

Լրահոս

Շմոլ գազից թունավորման հետևանքով 26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ մեղադրանք է ներկայացվել փականագործին

Ավարտվել է ՍՊ ընկերության փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վանաձորի 21–ամյա բնակիչը, աշխատելով ՍՊ ընկերության Վանաձորի տեղամասում՝ որպես փականագործ, սպասարկելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող շենքի բնակարանը, վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին, հիշյալ բնակարանի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից լոգարանում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման տեղադրված և ներտնային գազասպառման համակարգին միացված ուղղաձիգ ծխահեռացման համար նախատեսված 12 լ տարողությամբ գազի արագային ջրատաքացուցիչ սարքի տեղադրման և դրա շահագործման անհամապատասխանությունը` տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև միջոցներ չի ձեռնարկել խախտումով շահագործվող գազի արագային ջրատաքացուցիչ սարքի գազամատակարարումը դադարեցնելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքելու ուղղությամբ:

Արդյունքում, 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, խախտումով տեղադրված գազի վերոհիշյալ արագային ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսի, հեմոգլոբին թույնի հետևանքով օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնակարանում ժամանակավորապես բնակվող 26–ամյա կինը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՍՊ ընկերության փականագործին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30