Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճում դիմավորում են ավանդական ծափերով | ՈՒՂԻՂ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի մարտնչեք, զադնի չտանք. Առուշանյանը` գորիսեցիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոգին կոտրել հնրավոր չէ, սկզբունքի և գաղափարի համար պետք է և կյանք տալ դատապարտվել. Առուշանյան | Ինչ- որ տեղ, ինչ -որ բան սխալ է. Միրզոյանը համաժողովի բացմանը մեջբերեց Սարոյանին | «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ կալանքի, իմ որոշումն է հրաժարական չտալ. Առուշ Առուշանյան | ՈՒՂԻՂ. Արդյոք կկալանավորվի Առուշ Առուշանյանը. դատական նիստին զուգընթաց ակցիա Գորիսում | Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ինձ հարցնեն Ալենին ու Անին սպանենք ՀՀ հարցը կլուծվի, ես կասեմ` այո, բայց առաջինն Անիին | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լա’վ եմ անում, մուտիլովկեք մի տարածի. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ի լրագրողին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, տեսե՞լ եք՝ մի անգամ Ալիևին մի բան ասեն, մեղադրեն | Այսօրվա ընդդիմությունը մեզ համար Աստծո պարգևն է. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառուսական արշավ չի եղել, եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ինձ դիմադրելը հակաալենյան արշա՞վ կլինի

Լրահոս

ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն, ըստ որի Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը։

« Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:

Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը:

Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք:

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։ Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, և ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար»,-նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30