Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երևանում 2024 թվականին ընդհանուր առմամբ միջին նորոգման ծրագրով բարեկարգվում է ավելի քան 50 կմ ճանապարհ. նախատեսվում է բարելավել մեր քաղաքում ճանապարհների որակը և ապահովել ավելի անվտանգ և հարմարավետ երթևեկություն բոլորիս համար։
Մենք էականորեն ավելացրել ենք աշխատանքների ծավալը և վերջնանպատակն է ընդհանուր բարձրացնել ենթակառուցվածքների մակարդակը: