2023թ․ դրությամբ 2019թ․ համեմատ Սյունիքի բնակչությունը նվազել է 15%-ով, Գեղարքունիքի բնակչությունը՝ 6%-ով, Տավուշի բնակչությունը՝ 4%-ով. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Փաշինյանի օրոք Հայաստանը դատարկվում է։ ՀՀ հպարտ քաղաքացիներն արտագաղթում են ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ՝սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի պատճառով։ ՔՊ-ի անդամներն ու նրանց հարազատները վայելում են կյանքը՝ձեռք բերում նոր մեքենաներ և անշարժ գույք՝թե ՀՀ-ում, թե փախուստի դեպքում՝դրսում։
Սյունիքը՝ՀՀ անվտանգության ողնաշարն է և ազգային անվտանգության համար ունի ռազմավարական նշանակություն։ Փաշինյանի օրոք Սյունիքից հատվածներ են հանձնվել Ադրբեջանին, որպեսզի Բաքուն կարողա ապագայում ավելի դյուրին կերպով բացի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Սյունիքից այսօր մեծ է արտագաղթը՝անվտանգային, սոցիալ-տնտեսական պատճառներով։ ՔՊ-ն ոչինչ չի անում Սյունիքն ամրապնդելու ուղղությամբ։ Նույնը Գեղարքունիքում, որտեղ Բաքվի հարձակման հետևանքով Վարդենիսի և Սևանա լճի արևելյան ափի բնակավայրերը բնակության համար դարձել են ոչ անվտանգ։ Սյունիքը, Գեղարքունիքն ու Փաշինյանի հայրենի Տավուշը՝սահմանամերձ են, այնտեղից արտագաղթը՝ազգային անվտանգության հարց է։ Արտագաղթն այդ մարզերից թուլացնում է մարզերի պաշտպանական հնարավորություններն ու մարզի մոբռեզերվը, սակայն այդ հարցերն իհարկե տեղի ՔՊ-ական մարզպետերին քիչ են հուզում։ Նրանք զբաղված են Փաշինյանի հեծանվային արշավների լուսաբանմամբ։
Անդրանիկ Պետրոսյան