Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Նիստը լինելու է դռնբաց: Հիշեցնեմ, որ արդեն գրեթե 3 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը հերթական քրեաքաղաքական շինծու գործով գտնվում է անազատության մեջ»,- գրել է նա: